Իրավական09:03, 20 Օգոստոս 2013
Ստամբուլում հարձակման ու ծեծի է ենթարկվել 80-ամյա հայ կին

Թուրքական «Բիանեթ» կայքը, հղում տալով «Ակոս»-ին, տեղեկացնում է, որ Ստամբուլի
հայաշատ Ֆերիքոյ թաղամասի իր բնակարանում հարձակման է ենթարկվել 80-ամյա հայ մի
կին` Մարգարիտ Ջամքոսօղլուն: Տուժողը պատմել է, որ
օգոստոսի 17-ին խանութից տուն վերադառնալիս նկատել, թե ինչպես է միջին հասակի անծանոթ
մի տղամարդ աստիճաններին կանգնած սպասում: Ուշադրություն չի դարձրել: Եվ երբ
Մարգարիտը բացել է իր բնակարանի դուռը, նշյալ անձը թիկունքից հարվածել է ու գետնել նրան: Այնուհետև վրա հասել ու սկսել հարվածել գլխին:
«Ջանում էր սպանել ինձ: Ոչինչ չէր խոսում: Սեղանի վրա պայուսակս էր: Վերցրեց ու դուրս վազեց: 50 տարի ապրում եմ այստեղ, բայց նման բան ինձ հետ չէր պատահել»,- ասել է Մարգարիտ Ջամքոսօղլուն:
Հարևանները ենթադրում են, որ հանցագործն այնպիսի մեկն է, ով լավ տեղյակ է այդ տան անցուդարձից, միայնակ ապրող կնոջ ելումուտից:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին և տարեսկզբին հարձակումների, բռնության ու ծեծի էին ենթարկվում Ստամբուլի Սամաթիա հայաբնակ թաղամասի տարեց հայ կանայք: Նրանցից 4-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 84-ամյա Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում: Ոստիկանությունը որպես կասկածյալ ու հիմնական մեղադրյալ ձերբակալել էր Թուրքիայի հայազգի քաղաքացի Մուրադ Նազարյանին, ով դատարանում պնդում է, որ այդ սպանությունն ինքը չի կատարել: Բժշկական ստուգում անցած Մուրադ Նազարյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |