Իրավական08:35, 20 Օգոստոս 2013
Իրաքյան Քուրդիստանի լրագրողները ցանկանում են հանդիպել Օջալանի հետ

Հյուսիսիրաքյան քրդական ինքնավարությունից 91
լրագրող և Իմրալը կղզում զմահ ազատազրկման դատապարտված «Քուրդիստանի բանվորական
կուսակցության» (ՔԲԿ) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին տեսակցելու թույլտվության
խնդրանքով դիմել են Թուրքիայի արդարադատության նախարարություն:
Դիմումը նախարարությանը փոխանցվելու է Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության միջոցով:
Այս մասին հայտնում է թուրքական «Գազեթեփորթ» կայքը, որը նաև նշում է, որ քրդական ինքնավարության կենտորն Էրբիլում է գտնվում Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Այսել Թուղլուքը: Վերջինս հրավիրել է մամուլի ասուլիս և տեղեկացրել, որ Օջալանի հետ իրենց վերջին հանդիպման ժամանակ նա ցանկություն էր հայտնել հանդիպում ունենալ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ըստ պատգամավարի` Օջալանի այդ ցանկությունն ու պահանջը շատ արդարացի է և իրավունքով ամրագրված: Թուղլուքը լրագրողներին հավաստիացրել է, որ իրենք փորձելու են թե կառավարությունում, թե խորհրդարանում անել հնարավոր ամեն բան` ի կատար ածելու քրդերի առաջնորդի ցանկությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |