Տարածաշրջան10:16, 22 Օգոստոս 2013
Radikal. Դավութօղլուն դեռ հեքիաթ է պատմում, թե Թուրքիան ինչ հզոր երկիր է դարձել
Թուրքական «Վաթան» թերթի սյունակագիր Մուստաֆա
Մութլուն իր «Հզոր երկիր» հոդվածում քննության է առել Թուրքիայում շուրջ 12 տարի
իշխանության եկած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) արած գործերն ու ստացած արդյունքները:
Հոդվածը` ստորև.
«ԱԶԿ»-ի իշխանության գալու տարիներին Թուրքիան Հունաստանից ու Հայաստանից բացի ուրիշ երկրներ հետ խնդիր չուներ: «ԱԶԿ»-ական իշխանությունը սկզբի տարիներին մեծ կարևորությունն էր տալիս միջազգային հարաբերություններին:
Վարչապետը, օգնականները, արտգործնախարարը և այլ
նախարարներ ամեն պատեհ առիթով Եվրոպայում, Ամերիկայում, Հեռավոր արևելքում և
Աֆրիկայում էին շունչ քաշում:
Մեծ Բրիտանիայի վարչապետը մեր եղբայրը, իսկ Գերմանիայի վարչապետն էլ մեր պատվավոր քաղաքացին դարձան
Արաբ թագավորները իրար հետևից գալիս-գնում էին: Եղբայրական էր հարաբերությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Երբ լսում էինք Իրանի նախագահն է այցելելու մեր երկիր, շտապում էինք երթևեկությունը կանգնեցնել:
Դե իսկ Հունաստանի վարչապետին էլ վատ չէինք սկսել «կռել-կոփել»:
Անհավատալի աջակցություն կար
«ԱԶԿ»-ի միջազգային հարաբերություններն այնքան գերազանց էին, որ ամեն օր մի շարք օտարերկրյա ամսագրերում կամ թերթերում վարչապետին և կուսակցությանը փառաբանող լուրեր ու մեկնաբանություններ էին հրապարակվում:
Մերոնք էլ այն օրերին, դե անշուշտ, «Մեր ներքին գործերին մի խառնվեք» էին ասում:
Արտաքին այդ լավ հարաբերությունների շնորհիվ էր, որ
աշխարհիկության դեմ դուրս գալու հատկանիշով Սահմանադրական դատարանի կողմից մեղադրվող
«ԱԶԿ»-ն փրկվեց լուծարվելուց և փակվելուց : Դատավարության ընթացքում ամբողջ աշխարհն
ուղերձներ էր հղում. «Եթե «ԱԶԿ»-ն փակվի, մեզ համար կվերջանա Թուրքիան»:
Ախ, այդ «զրո խնդիրը»
Հետո արտաքին քաղաքական գերատեսչություն բերվեց Ահմեթ Դավութօղլուն ու դրանից հետո ահա թե ինչեր եղան: Այդ պարոնը ձեռնամուխ եղավ Թուրքիան տիպիկ օսմանյան ձևի «աշխարհի առաջնորդ» սարքելուն: Նա ասում էր. «Մեր հարևանների հետ «զրո խնդիր» քաղաքականությունն ենք վարելու: Ոչ մի հարևանի հետ ոչ մի խնդիր չի մնալու»:
Այդ օրվանից հետո այօսր ահա հասել ենք հետևյալ տեսարանի առաջ.
Հունաստանի հետ, Բուլղարիայի հետ, Հայաստանի հետ, Վրաստանի հետ, Նախիջևանի հետ տարիներ շարունակ ոչ մի շփում չկա: Իրանի հետ իրար «միս ենք ուտում»:
Իրաքի հետ հարաբերությունները հիշեցնում են սգո թափորի երթ: Սիրիայի հետ արդեն եղբայրություն չկա... պաշտոնապես պատերազմի նախաշեմին ենք: Իսրայելին «ջնջեցինք» Դավոս ընդամենը մեկ րոպեում:
Ռուսաստանը մեր դեմ դիլեր է խաղում. ջերմ չի և ամեն պահի հիշեցնում է, ինչ պետք է: Դե Հնդկաստան, Ճապոնիա, Չինաստան և մյուս հեռու երկրները իսկապես էլ հեռու են մնացել:
Նույնիսկ ԵՄ-ին օտարեցինք մեզնից
Եվրամիության (ԵՄ) երկրների հետ տարիներով վայրահաչում ենք, ներառյալ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ: Բանն այնտեղ հասավ, որ արդեն էլ չենք գնում ԵՄ-ի գագաթաժողովին, այն դեպքում, երբ այնտեղ գնալ նկարվելու համար վարչապետի ուշքը գնում էր: Գեզիի ցույցերի ընթացքում իշխանություններին ուղղված քննադատությունների թեժացմամբ էլ կապերը ԵՄ-ի հետ լրիվ կտրվեցին:
Մնացել էին ԱՄՆ-ն և արաբական երկրները: Նրանց էլ կորցրեցինք, երբ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ աջակցություն հայտնեցինք Մուրսիին: Մեր վարչապետը երեկ Սպիտակ տան մամուլի խոսնակի կողմից ամբողջ աշխարհի առաջ շատ խիստ քննադատության ենթարկվեց: Եգիպտոսում նոր իշխանությանը աջակցող արաբական երկրներն էլ արդեն մեր երեսը չեն ուզում տեսնել:
Այս է դրությունը: Իսկ մեր արտգործնախարարը դեռ հեքիաթ է պատմում, թե Թուրքիան ինչ հզոր երկիր է դարձել:
Ի°նչ ասեմ, Աստված թող մեզ փրկի այս տեսակ ավելի «հզորանալուց»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |