Իրավական08:02, 22 Օգոստոս 2013
Սպանված թուրք հովվի ընտանիքը պատրաստվում է դատի տալ թուրքական թերթին

Վերջերս հայ-թուրքական սահմանը հատած և ռուս սահմանապահների կողմից
գնդակահարված կարսեցի հովվի պատմությունը շարունակում է մնալ թուրքական մամուլի
քննարկումների ու քննադատությունների օրակարգում: Համառոտ նշենք, որ թուրքական
լրատվամիջոցները հովվի մահը լուսաբանում էին որպես հայ զինվորների կողմից խաղաղ
բնակչի սպանության փաստ: Լուսաբանման այս ընթացքը շեղվեց այն բանից հետո, երբ օրեր
առաջ թուրքական «Թարաֆ թերթում
հրապարակվեց «Հովվի հարձակում, որը նման է ֆիլմի» հոդվածը, որտեղ ներկայացվում էր, երկու երկրների միջև
ծագած «հովվային ճգնաժամի» ողջ նախապատմությունը:
Ըստ այդ հրապարակման` սպանված հովիվ Մուստաֆա Ուլքերը զինվորական համազգեստ հագած երկու անգամ հարձակվել է հայկական սահմանապահ ուղեկալի վրա ու կրակ բացել: Պատճառը եղել է այն, որ թուրք հովիվներն իրենց անասուններին արածացնում էին հայկական արոտավայրերում: Նրանց քանիցս զգուշացվել է չանել նման բան, բայց նրանք շարունակել են նույն կերպ: Հայաստանի սահմանապահներն էլ որպես պատիժ առգրավել են կենդանիներին և թուրք սահմանապահների խնդրանքից հետո միայն վերադարձրել: Սակայն վերադարձնելուց հետոնոր ճգնաժամ է սկսվում: Վերադարձված որոշ կենդանիներ տարբեր վնասվածքներ ունեին` մի մասի եղջյուրներն են կոտրված եղել, մի մասի պոչերն էլ` կտրված: Մուստաֆա Ուլքերն էլ որոշում է Հայաստանի սահմանապահներից վրեժխնդիր լինել, ինչի հետևանքով էլ վնասազերծվել է մահվան ելքով:
Թուրքական «Հաբերվաքթիմ» լրատվական կայքն ընդգծված արշավ է սկսել «Թարաֆ»-ի վերոնշյալ հրապարակման դեմ` համարելով դա սուտ տեղեկատվություն: Նշվում է, որ դա վրդովմունք է առաջացրել է սպանված հովվի ընտանիքի անդամների մոտ, և նրանք պատրաստվում են դատի տալ «Թարաֆ»-ին: Սպանվածի հարազատները, հակառակ «Թարաֆ»-ի հոդվածի, պնդում են, որ հովիվը չի հարձակվել սահմանապահ ուղեկալի վրա, որ սպանվել է ոչ թե գլխի, այլ թիկունքի շրջանում ստացված հրազենային վնասվածքից, բացի այդ նա եղել է ոչ թե զինվորական համազզեստով, այլ` առօրյա կենցաղային: «Պրեսսթուրք» կայքն էլ «Թարաֆ»-ի հասցեին գրել է. «Նույնիկս հայերն այդչափ հայ չեն, որքան դուք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |