Միջազգային07:44, 23 Օգոստոս 2013
Էրդողանը արտասվել է ուղիղ եթերում (տեսանյութ)

Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հուզել է «Մուսուլման եղբայրներ» շարժման ռազմավարական հարցերով ղեկավար, հայտնի քաղաքական գործիչ Մոհամեդ Էլ-Բելթագիի հրաժեշտի
նամակը` ուղղված իր 17-ամյա աղջկան` Էսմային, ով զոհվել էր Եգիպտոսում շարունակվող
բախումների ժամանակ:
Ուղիղ եթերով հեռարձակվող թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Էրդողանը,
լսելով Մոհամեդ Էլ-Բելթագիի նամակը, չէր
կարողացել զսպել արցունքները:
Նա ասել է, որ նամակը լսելիս իր երեխաներն աչքի առաջ եկան:
«Նման ապրումներ ես էլ եմ ունեցել: Աշխատանքի
պատճառով գիշերները ուշ էի տուն գալիս: Եվ բնականաբար երեխաներս քնած էին լինում:
Մի օր էլ եկա տեսա, որ աղջիկս ննջարանիս դռան վրա մի գրություն էր թողել`«Մի
երեկոդ էլ մեզ հատկացրու»: Էսմային ուղղված այս նամակը լսելիս իմ երեխաները
աչքերիս առաջ եկան:»,-ասել է նա:
Հեռուստահաղորդումը ընդհատվել է, քանի որ Էրդողանը չի կարողացել հաղթահարել հուզմունքը:
Հիշեցնենք, որ 17-ամյա Էսման սպանվել էր Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի ազատ արձակման պահանջով նստացույցի ժամանակ:
Աղջիկը մահացել է կրծքին ստացված հրազենային վնասվածքից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պետդեպին ուղարկած նամակում Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը գրել են, որ դա կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |