Միջազգային07:33, 23 Օգոստոս 2013
Իսրայելական բանակը հարվածել է Լիբանանին
Իսրայելական բանակը, ի պատասխան նախօրեին Լիբանանից իր վրա արձակված 4
«կատյուշա» հրթիռների, այսօր հարվածել է Բեյրութի հարավում գտնվող Էն-Նիմե շրջանի
ռազմաբազաներին:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի` Իսրայելի բանակի մամուլի խոսնակ Փիթր Լերները տեղեկացրել է, Իսրայելի վրա կատարված հրթիռային հարձակման պատասխանատվությունը պետք է Լիբանանի իշխանությունները կրեն: Լերները նշել է, որ իսրայելական բանակը շարունակելու է իր պետության ու ժողովրդի պաշտպանության համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկել և ոչ մի հանդուրժողակականություն չի ցուցաբերելու Լիբանանի ահաբեկչական հարձակումներին:
Խոսնակը չի հայտնում, թե Իսրայելի պատասխան գործողությունից հետո արդյոք Լիբանանում եղել են մարդկային կամ նյութական կորուստներ:
Լիբանանի հեռուստաընկերություններից մեկով ելույթ ունեցած Պաղեստինի ժողովրդի ազատագրության ճակատի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները զարմանք են հայտնել, թե ինչու է Իսրայելը թիրախ ընտրել Լիբանանին իշխանություններին, քանի որ նախօրեին արձակված հրթիռները եղել են Ալ-Քաիդայի ցանցին պատկանող սուննիստական մի խմբավորման ձեռքի գործը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |