Իրավական15:08, 23 Օգոստոս 2013
Թուրք հոդվածագիրը բացահայտում է Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից տարբեր նպատակներով օգտագործվող եկեղեցիները
Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հոդվածագիր Էմրե Էրթանին իր`
«Թուրքիայի զինված ուժերի եկեղեցիներն ու վանքերը ի հայտ են գալիս» հոդվածում անդրադարձ
է կատարում այս պահին Թուրքիայի զինված ուժերի օրակարգում գտնվող ռազմական տարածքները
(զորանոցներ, զորամասեր, ռազմաբազաներ) մեծ քաղաքներից դուրս տեղափոխելու հարցին:
Հոդվածագիրը նշում է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելու դեպքում ի հայտ կգան շատ եկեղեցիներ,
որոնք այժմ թուրքական բանակի կողմից ոչ նպատակային նշանակությամբ օգտագործվում են զորամասերի
կարիքների համար:
Հոդվածը` որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.
«Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-EH) տարածքում գտնվող
գրեթե բոլոր զորամասերում առկա են չգործող վանքեր կամ եկեղեցիներ, որոնք այժմ
օգտագործվում են ռազմական կարիքները հոգալու համար: Զինված ուժերի օրակարգում
գտնվող «Ռազմական տարածքները մեծ քաղաքներից դուրս բերելու ծրագրի» կյանքի կոչման
դեպքում, չգիտեմ թե այդ տարածքները ինչ ճակատագիր կունենան, բայց մի բան հաստատ
է`այդ տարածքներում բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ ի հայտ կգան:
Հայտնի
է, որ այսօր չգործող մի շարք եկեղեցական շինություններ 1-ին և 2-րդ աշխարամարտերի
տարիներին օգտագործվել են ռազմական նպատակներով: Որպես օրինակ կարող ենք նշել Թոփքափըի
Սբ. Նիկողայոս հայկական եկեղեցին, որ 1927 թ.-ին հանձնվել էր հայկական համայնքին:
Իսկ Այվանսարայի Հագիոս Դիմիտրիոս Քանաբու և Բեյքոզ Հագիա Փարասքեվի հունական
եկեղեցիները 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել են որպես զենքի
պահեստ, այնուհետև պատերազմի ավարտից որոշ ժամանակ հետո կրկին վերադարձվել է
հունական համայնքին:
Մինչև վերջին տարիները Անին, հայ-թուրքական
սահմանին մոտ գտնվելու պատճառով, ռազմական գոտի էր համարվում: Այստեղ լուսանկարվելու
կամ զբոսնելու համար պետք էր համապատասխան թույլտվություն ունենալ: 2004 թվականին
Թուրքիայի զինված ուժերի կողմից Անիում լուսանկարվելու և ֆիլմ նկարելու արգելքը
հանելուց հետո Անիի համար նոր ժամանակաշրջանի սկիզբ դրվեց:
Ներկայացնենք Անիի պես իր այցելուներին սպասող
որոշ այլեկեղեցիների պատմություններ.
Փանագիա Կամարիոտիսա վանք
Հայբելիայում գտնվող Բյուզանդական շրջանի վանքը, որն օգտագործվում էր
թուրքաբնակ հույների կողմից, 1942 թվականին ծովային ուժերի կողմից օգտագործվել նախ
որպես բաղնիք, այնուհետև` պահեստ: Վանքի` ռազմական գոտում գտնվելու պատճառով, շատ
բան հայտնի չէ նրա ճակատագրից: Միայն 2012թ-ին մի ամսագրում հրապարակված նկարից
պարզ դարձավ, որ այն դեռ կանգուն է:
Սուրբ Սարգիս եկեղեցի
Գտնվում է Իզմիրի Էսաթփաշա թաղամասում: Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին,
որը ենթադրաբար կառուցվել է 19-րդ դարում, լքյալ վիճակում հայտնվելուց հետո սկսել
է օգտագործվել որպես զենքի պահեստ: Ուղղանկյունաձև նախագծված ու սրբատաշ քարով
շարված եկեղեցին կանգուն է մնացել մինչև մեր օրերը: Այս պահին փակ է
հավատացյալների համար:
Սուրբ Կարապետ եկեղեցի
Գտնվում է Կայսերի Բահչելի (Էֆքերե) թաղամասի դիմացի լանջին: Երբեմնի կանգուն եկեղեցուց մեր օրեր
են հասել միայն պատերի ավերակները, որոնք էլ գտնվելով ռազմական գոտում` փակ են այցելուների
համար:
Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին, որը ժողովրդի շրջանում հայտնի էր Էֆքերեի
Մեծ եկեղեցի, մինչև 20-րդ դարի սկիզբը համարվել է Կայսերիի հայության հոգևոր կենտրոնը և արևմտահայության գլխավոր ուխտատեղիներից մեկը: 20-րդ դարի սկզբին եկեղեցին ունեցել է իր դպրոցը, ուսուցիչների համար նախատեսված հանրակացարանը, ճաշարանը, 200 ձեռագիր և 20 հազար գիրք ներառող հարուստ գրադարանն ու հյուրանոց հիշեցնող 93 սենյակ ունեցող հյուրատունը:
Սուրբ Նշան վանք
Սվազի ռազմական գոտում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին, որ քանդվել 1975 (1974)
թվականին այդ շրջանի ամենանշանավոր հայկական եկեղեցիներից է եղել: Եկեղեցուց ոչինչ
չի մնացել: Միայն նրա 250 կգ կշռող զանգը Շուքրու Քանաթլը զորամասում օգտագործվում
է որպես անձրևի ազդանշան:
Սուրբ Հակոբ եկեղեցի
Սուրբ Նշանից ոչ շատ
հեռու մի դաշտում, որտեղ նախկինում հայկական գյուղ է եղել, գտնվում է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին: Գտնվելով ռազմական գոտում` կանգուն է մնացել մինչև մեր օրերը: 1636-1638
թթ. կառուցված եկեղեցին արտաքին տեսքից բավական գեղեցիկ տեսք ունի, պատերին նկարներ ու հայկական գրություններ են պահպանվել: Սակայն ռազմական գոտում գտնվելու պատճառով փակ է այցելուների համար»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |