Մշակութային11:48, 23 Օգոստոս 2013
Թուրքիայում Արամ Տիգրանի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Թուրքիայի Մերսին քաղաքի Աքդենիզի համայնքապետարանից տարածված գրավոր հայտարարության մեջ ասվում է. 2009 թվականին մահկանացուն կնքած, քրդական երաժշտության նվիրյալ, արմատերով հայ Արամ Տիգրանի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի երեկո է անցկացվել: Համայնքապետարանի աջակցությամբ Չուքուրովայի երաժիշտները կատարել են Արամ Տիգրանի ստեղծագործությունները:
Համայնքապետարանի կոնֆերանսների դահլիճում անցկացված միջոցառմանը ներկա են գտնվել համայնքապետի
տեղակալ Մաքբուլե Քափլանը, Մարդու իրավունքների միության Մերսինի մասնաճյուղի
նախագահ Ալի Թանրըվերդին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
արվեստագետներ: Թուրքական «սթարգյունդեմ» կայքը հաղորդում է, որ միջոցառումը
սկսվելիս, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Տիգրանի հիշատակը, ապա ելույթով
են հանդես եկել երջանկահիշատակ երաժշտի ծնողները՝ Սիլվանլըն և Սասօնլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |