Տարածաշրջան09:04, 29 Օգոստոս 2013
Թուրքական Ազգային հեռուստաալիքը տուգանվել է` Էրդողանին և աղջկան «նվաստացնելու» համար

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը տուգանել է Ազգային
հեռուստատեսությանը` վարչապետ Էրդողանին և նրա աղջկան «նվաստացնելու» համար:
Թուրքական «Վաթան» պարբերականի տեղեկացմամբ `Ազգային հեռուստաալիքով հունիսի 17-ին
հեռարձակված հաղորդումներից մեկի ժամանակ, որը նվիրված է եղել Գեզի զբոսայգու
շուրջ ծավալվող իրադարձություններին, հաղորդման հյուրը` Թուրքիայի երիտասարդական միության
նախագահ Չաղդաշ Ջենգիզը վիրավորանքներ է հնչեցրել Էրդողանի հասցեին` ասելով.
«Էրդողանը բռնապետի նման է գործում: Չափ ու սահման չունեցող մարդ է: Փողոցային
թափառաշրջիկին սազական արտահայտություններ է անում»:
Նույն հեռուստաալիքով հունիսի 21-ին հեռարձակվող մեկ
այլ հաղորդման ժամանակ ներկայացվել է ռեպորտաժ հասարակ քաղաքացիների հետ` Գեզիի
դեպքերի վերաբերյալ, որի ընթացքում հարցված քաղաքացիներից մեկը ասել է. «Էրդողանը
տարիներ շարունակ նույն սուտն է կրկնում, թե իր աղջիկը գլխաշորի պատճառով է, որ չի
կարողացել բարձրագույն կրթություն ստանալ, այնինչ իր 52 միլիոն լիրա աշխատավարձ
ստացող աղջիկը նույնիսկ այնքան ուղեղ չունի, որ համալսարանի ընդունելության
քննությունը կարողանա հաղթահարի»:
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը, վճռելով, որ
Էրդողանի և նրա դստեր հասցեին արված այս արտահատությունները անցնում են քննադատության
սահմանը ու ստորացնող բնույթ ունեն, տուգանել է Ազգային հեռուստատեսությանը:
Տուգանքի չափը կազմում է 11 հազ 886 թուրքական
լիրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |