Հասարակական07:40, 29 Օգոստոս 2013
Սբ. Խաչի պարատագի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է
Այս տարի սեպտեմբերի 8-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում
4-րդ անգամ պատարագ կմատուցվի: Թուրքիայի Ճամփորդական Գործակալությունների Միության (TURSAB) Վանի նահանգային խորհրդի նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը ասել է, որ այս Աղթամարի Սբ. Խաչ
եկեղեցում տրվող պատարագի նկատմամբ հետաքրքրությունը գնալով նվազում է:
Ըստ Թունչդեմիրի` ամենամեծ հետաքրքրությունը եղել է առաջին պատարագի հանդեպ: «Վերջին 3 տարիներին այլևս ոգևորություն չենք
տեսնում, ինչպես որ առաջինի ժամանակ էր: Հետաքրքրությունը աճելու փոխարեն, նվազել
է: Պետք է պարզենք դրա պատճառները: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հրավիրում ենք
հայերին`մասնակցելու պատարագին: Եկեղեցին վերանորոգեցինք, խաչ ուզեցին, դրեցինք:
Մենք մեզանից կախված ամեն բան արեցինք: Հիմա սպասումն ենք նրանց ակտիվ մասնակցությանը:
Մեր միակ խնդիրը նրանց գալն է»,- ասել է Թունչդեմիրը:
Հիշեցնենք, որ թանգարանի կարգավիճակով գործող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն: Եկեղեցին կառուցվել է հայոց թագավոր Գագիկ Արծրունու պատվերով 915-921թթ։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |