Միջազգային08:02, 30 Օգոստոս 2013
Սպիտակ տուն. «ԱՄՆ պարտավոր է պաշտպանել իր դաշնակից Թուրքիային»

Սպիտակ տան մամուլի խոսնակ
Ջոշ Էրնեստը ամենօրյա հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հարցին:
Թուրքական «Հաբերլեր»
լրատվական կայքի հաղորդմամբ` Էրնեստը, պատասխանելով Սիրիայի կողմից Թուրքիայի,
Իսրայելի և Հորդանանի նկատմամբ քիմիական զենք օգտագործելու դեպքում ԱՄՆ քայերի
վերաբերյալ հարցին, նշել է.
«Թուրքիայի հետ պաշտպանության պայամանգիր ունենք: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր դաշնակցին: ԱՄՆ-ը Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու պարտավորություն ունի, իսկ Հորդանանը տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերն է»:
Էրնեստը Սիրիայում քիմիական զենքի օգտագործման
վերաբերյալ նշել է, որ ՆԱՏՕ-յի դաշնակից Թուրքիան, ինչպես նաև Իսրայելն ու Հորդանանը հարևան են Սիրիային և, հետևաբար, այդ
երկրում քիմիական զենքի կիրառումը ազդել է
ԱՄՆ շահերի վրա:
Ըստ Էրնեստի` Սիրիայում քիմիական զենքի կիրառման
ուղղությամբ ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետազոտությունը դեռևս չի ամփոփվել, և միայն շաբաթվա վերջին կկարողանան զեկույցը հրապարակել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |