Տարածաշրջան14:34, 30 Օգոստոս 2013
Իսրայելական թերթ. «Թուրքիան Իրանից հետո մեր ամենամեծ թշնամին է»

Թուրքական «Միլլիյեթի» հաղորդմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`«Եգիպտոսում տեղի ունեցած
բախումների հետևում Իսրայելն է կանգնած» արտահայտությունը շարունակում է արձագանքներ
գտնել Իսրայելական մամուլում: Այս համատեքստում արված մեկնաբանություններում
Իսրայելի` Թուրքիայից խնդրած ներողությունը մեծ սխալ է որակվել, իսկ Թուրքիան
անվանվել է Իսրայելի ամենամեծ թշնամին` Իրանից հետո: Իսրայելական հայտնի «Yedioth
Ahronoth» թերթի հոդվածագիրը իր «Ներողության համար ափսոսում ենք» վերնագրով
հոդվածում Իսրայելի ժեստը մեծագույն սխալ է անվանել:
Հոդվածագրի խոսքերով Իսրայելի կառավարությունը ծնկի եկավ և չկատարած հանցանքի
համար ներողություն խնդրեց, ինչի պատճառով բազմիցս նախատնքների արժանացավ: Այդ
ամենին հակառակ Էրդողանը ոչ մի անգամ հանդուրժողական մոտեցում չցուցաբերեց: Ավելին,
Եգիպտոսում կատարված դեպքերի համար Իսրայելին մեղադրեց:
Թերթը, շարունակելով «ներողության» թեման, գրում է. «Չնայած ստանձնած
պարտավորություններին` Թուրքիան նույնիսկ հետ կանչած դեսպանին կրկին Իսրայել
չուղարկեց: Սակայն կրկին Անթալիա այցելող զբոսաշրջիկները շարունակում են օգուտ տալ
Թուրքիային: Այս պարագայում Թուրքիան, Իրանից հետո Իսրայելի համար տարածաշրջանի
ամենամեծ թշնամին կարող է դիտարկվել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |