Միջազգային07:22, 31 Օգոստոս 2013
Թուրքական «TRT» հեռուստաընկերության եգիպտոսցի հաղորդավարը քննադատել է Էրդողանին և հրաժարական տվել

Թուրքական «TRT» հեռուստաընկերության լրատվական հաղորդումներից մեկի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Հաղորդման արաբերեն ծառայության եգիպտացի հաղորդավար Բեշիր Աբդֆելֆեթթահը ուղիղ եթերում քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Եգիպտոսի հանդեպ վարած քաղաքականությունը, ապա ինքնակամ ազատվել աշխատանքից: Աբդֆելֆեթթահ ասել է, որ Էրդողանը պարտավոր է Եգիպտոսի ժողովրդից ներողություն խնդրի: Ըստ թուրքական «Sozcu» լրատվական կայքի` նա հեռուստաեթերում հայտնել է, որ ինքը հայրենասեր է, և մինչ այսօր թուրքական հեռուստաեթերում աշխատելու համար իր հայրենակիցներից ներողություն է խնդրել, ապա տեղեկացրել է իր` հեռուստաընկերությունից հեռանալու մասին:
Եգիպտացի հաղորդավարը մասնավորապես ասել. «Եգիպտոսի ժողովուրդը Թուրքիայի ժողովրդին շատ է սիրում: Այստեղ կասկած չկա: Առաջնորդները իրենց մեջ հակամարտություններ կարող են ունենալ: Սակայն երկու ժողովուրդների միջև որևէ հակամարտություն չկա: Հարգելի Էրդողանի` Էզհերի և Եգիպտոսի մասին հայտարարությունները և նրա քաղաքական կեցվածքը սխալ եմ համարում: Մարդկային շահերը և այլ շատ բաներ մի կողմ թողնենք: Հայրենասիրությունը առաջնային է: Այդ իսկ պատճառով այսօր այստեղ իմ վերջին հաղորդումն է, ուզում եմ հայտնել, որ «TRT» հեռուստաընկերության արաբական ծառայության հետ իմ համագործակցությունը դադարեցնում եմ: Էրդողանը, Եգիպտոսի ժողովրդից պարտավոր է ներողություն խնդրել: Նա դա դեռ չի արել: Բայց ես այստեղ ներողություն եմ խնդրում Եգիպտոսի ժողովրդից: Ով ներողություն չի խնդրում, նա թող ամաչի: Ամաչում եմ այս հեռուստաընկությունում, այս հաղորդումը վարելու համար»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |