Հասարակական07:12, 02 Սեպտեմբեր 2013
Օսման Բայդեմիր. «Դիարբեքիրը նաև հայերին է պատկանում»
Վիեննայում Ավստրիայի հայկական և ասորական համայնքային կազմակերպությունների կողմից ի պատիվ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի ընթրիք է մատուցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Մեդիա 73» լրատվական կայքը:
Հայկական համայնքի ղեկավար Ալի Թաղյանը Վիեննայի բոլոր հայերի անունից շնորհակալություն է հայտնել Դիարբեքիրի քաղաքապետին Միջին Արևելքում ամենամեծ Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման համար: Օսման Բայդեմիրն էլ նշել է, որ Դիարբեքիրը որքան քրդերին, նույնչափ էլ հայերին ու ասորիներին է պատկանում, և հայերին հրավիրել է Դիրաբեքիր:
Բայդեմիրը հայտնել է նաև, որ հայկական եկեղեցու մի մասը վերածվելու է թանգարանի, որտեղ ցուցադրվելու են Դիարբեքիրի հայկական մշակութային արժեքները, հայկական կենցաղը: Ալի Թաղյանը և ասորական համայնքի ղեկավար Յուսուֆ Գյունեյը ցանկություն են հայտնել ներկա գտնվել թանգարանի բացմանը:
Թուրքական կայքը հիշեցնում է, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման
համար քաղաքապետ Օսման Բայդեմիրը քաղաքապետարանի բյուջեից մեկ միլիոն թուրքական
լիրա է հատկացրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |