Տարածաշրջան17:05, 05 Սեպտեմբեր 2013
ՔԲԿ-ն դադարեցնում է զինյալների տարհանումը Թուրքիայի տարածքից

Թուրքական «Միլլիյեթը», հղում անելով քրդական կայքերին, տեղեկացնում
է, որ Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատության համար Հյուսիսային Իրաքում սկսված
ստորագրահավաքի արդյունքում հավաքված ստորագրությունները, հանձնվել են Քրդական համայնքների
միության համանախագահներ Ջեմիլ Բայըքին և Բեսե Հոզաթին: Հանձնման արարուղության ժամանակ
ելույթ ունեցած Ջեմիլ Բայըքը նշելով, որ Օջալանի ազատություն ոչ թե մի անձի, այլ ողջ
քուրդ ժողովրդի ազատությունն է նշանակում, շնորհավորել է, նրանց`կատարած գործի համար:
Այնուհետև Բայըքն անդրադարձել է թուրք-քրդական հաշտության
գործընթացին: Նա նշել է, որ Օջալանն այդ գործընթացը հասցրել է մինչը ներկա փուլին,
սակայն թուրքական իշխանությունները այն փակուղի են մտցնում: Նա մասնավորապես ասել է.
«Առաջնորդ Ափոն (Օջալան) և մենք փակուղում հայտնված այս գործընթացը կրկին ակտիվացնելու
համար լուծումներ ենք փնտրում: Չպետք է թողնել, որ այս գործընթացը վերջնականապես մարի:
Այս ստորագրություններն էլ պիտի հաշտեցման գործընթացում իրենց դերը ունենան:
Եթե մերձավոր Արևելքում խաղաղություն է պահանջվում, ապա առաջնորդ Ափոն և քրդերը պիտի ազատ լինեն»:
Բայըք նշել է, նաև որ ՔԲԿ-ին (Քուրդիստանի
բանվորական կուսակցություն- PKK)
ոչ ոք չի կարող ստիպել հանձնվել` ավելացնելով.
«Մենք թուրքական կառավարությանը մինչև սեպտեմբերի մեկը ժամանակ էինք տվել: Մինչ այս
պահը որևէ քայլի ականատես չեղանք: Դրանից հետևում է, որ կառավարությունը հարցի լուծում
չի ուզում: Պատերազմ է ուզում: Եթե ռազմական գործողություններ սկսվեն, մենք մեզ կպաշտպանենք:
Եթե պատերազմ սկսվի, մենք մեր պարտիզանական խմբերը ետ կուղարկենք Թուրքիա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |