Հասարակական10:01, 07 Սեպտեմբեր 2013
Էրգին Արդըչ. «Իրականությունը սա է. հայերի ունեցվածքը թալանվեց, բաժանվեց»
Թուրքական մամուլում սկսվել է արծարծվել 1915 թ, Հայոց ցեղապսնությունից հետո հայերի ունեցվածքի հարցը: Ի՞նչ է եղել հայերից մնացած ուեցվածքի հետ, ու՞մ է բաժին հասել, ի՞նչն է պատճառը, որ այս հարցերին վերաբերող ուսումնասիրություններ չկան: Ահա այս հարցերն են, որ հիմնականում բարձրացվում են:
Այս թեմայով թուրքական «Սաբահ» թերթում Սուլեյման Յաշարից հետո իր հոդվածն է հրապարկել Էրգին Արդըչը: Վերջինիս հոդվածը մասնակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Ավելի վաղ բազմիցս ասել էի, հիմա էլ պրոֆ Սուլեյման
Յաշարն է գրել` Հայկական հարցի հիմքում փողն է: Վտանգն կա, որ հայերը փոխահտուցում կպահանջեն: Եվ ոչ թե
«արյան գինը», այլ առգրավված հայկական ունեցվածքի գինը:
Թուրքիայում 1914 թվականին 1.2 միլիոն հայ կար, 1927թ-ին հազիվհազ 77 հազար էր մնացել: Չենք հարցնում, թե այդ մարդիկ ուր գնացին, քանի որ դա շատ ակնհայտ է: Մի մասը հանդերձյալ աշխարհ, մի մասը Սիրիա, Լիբանան, որոշներն էլ այնտեղից` Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա..
Այս մարդիկ Անատոլիայի գյուղացիները, առևտրականներն ու
արհեստավորներն էին: Ամբողջ Անատոլիայով մեկ սփռված նրանց ունեցվածքի, բանկերում ունեցած գումարների, աշխատավայրերի,
խանութների, արհեստանոցների, տների,
դաշտերի, անասունների, այգիների վերաբերյալ պատշաճ ուսումնասիրություն,
տեղեկություն չունենք: Այդ իսկ պատճառով էլ, ինչպես պրոֆեսոր Յաշարն է ասում,
Օսմանյան տնտեսության պատմությունը գրվել է առանց հայկական, ավելի ճիշտ` «ոչ
մուսուլմանական» տնտեսությանն անդրադարձ կատարելու: Տնտեսության պատմությունը
գրողները վախեցել են, չեն ցանկացել, այդ թեմային
անդրադառնալով գլուխները «դարդի» տակ դնել: Այս պատճառով է, որ մեզ
սովորեցրել են, թե «Օսմանյան կայսրությունում բուրժուազիա չի եղել»:
Օսմանական բուրժուազիան ձևավորող փոքրամասնություններին ոչ ոք չէր ուզում հիշել, քանի որ փոխհատուցման ժամանակը կարող էր գալ:
Իրականությունը սա է`
հայերի ունեցվածքը անատոլիական «ազնվականության» կողմից թալանվեց,
բաժանվեց: Տները, դաշտերը ուրիշների ձեռքն անցան: Բնականաբար, այս գործընթացը
համապատասխանում էր «Միություն և
առաջադիմության»(Իթթիհադ վե Թերաքի), հետո էլ նրա անմիջական ժառանգորդ`
«Ժողովրդահանրապետական» կուսակցության` «փոքրամասնությունների կապիտալը մուսուլման
թուրքերին փոխանցելով` սեփական բուրժուազիան ձևավորելու» քաղաքականությանը:
Ինչ ափսոս, որ բյուրոկրատները, որոնք չէին կարողանում
սեփական ուժերով կապիտալի կուտակել կարող էին միայն մեկ բան մտածել. «բռնություն
գործադրենք»: Ունեցվածքի հարկն էլ դրա մի փուլն էր:
1915 թվականին միանգամից հարստացած ազնվականությունը,
համաշխարհային պատերազմում պարտվելով, վախեցավ որ «դաշնակիցները հաշիվ
կպահանջեն»:Ահա այս պատճառով էլ նրանք աջակցեցին Մուստաֆա Քեմալ փաշային` միակ
մարդուն, որը կարող էր նրանց պաշտպանել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |