Իրավական10:03, 09 Սեպտեմբեր 2013
Ֆեթհիյե Չեթին. «Դինքի սպանության հրամանը կոդավորված է եղել կիրիլիցայով»
Թուրքական «Միլլիյեթ»-ում հրապարակվել են տեղեկություններ Հրանտ
Դինքի սպանությանն առնչվող բացահատված նոր փաստերի մասին, որոնք տեղ են գտել Դինքի
փաստաբան Ֆեթհիյե Չեթինի հեղինակած «Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության
դատավարությունը» գրքում: Չեթինը պնդում
է, որ Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT) հայ լրագրողի սպանության հրամանը
տվել է կիրիլիցայով: Այս պնդումը հիմնված է Թուրքիայի ազգային հետախուզության
գաղտնագրության մասնագետ Ռամազան Դյունդարի պատմածների և ներկայացրած փաստերի վրա:
«2010 մարտի 16-ին ոմն մեկը բջջայինիս փակ համարից
զանգահարեց և, Ռամազան անունով ներկայանալով, հայտնեց, որ ազգային հետախուզության
Արևելյան Անատոլիայի վարչությունում աշխատում է, որպես գաղտնագրության և
տեղեկատվության կոդավորման մասնագետ: Նա ասաց, որ Դինքի սպանության վերաբերյալ կարևոր
փաստեր ունի և եթե կարողնանամ Հալեպում Ֆրանսիայի հյուպատոսաարան գնալ, ապա նա կարող
է տրամադրել այդ փաստերը»,- գրում Չեթինն իր գրքում:
Չեթինը նշում է, որ « Skype»-ով շարունակել է խոսել տվյալ
անձի հետ, ով իր դեմքը ցույց չէր տալիս: Վերջինս ցույց է տվել Թուքրիայի ազգային
հետախուզության կնիքով թղթեր, որոնց վրա գրված էր «Գաղտնի», «Հատուկ ծառայողական»:
Փաստաթղթերից մեկը փյունիկ թռչունի տարբերանշանն էր կրում:
«Ոչ մի բան չհասկացա, սրանք Դինքի հետ ի՞նչ կապ ունեն»,-
Չեթինի հարցին, Ռամազանը պատասխանել է, որ այդ փաստաթղթերը գաղտնագրված են և որ ոչ
մի պետություն իր ներքին գրագրության մեջ «Գնա’, Հրանտին սպանի’ր» չի գրի:
Ռամազանը Չեթինին հայտնել է, որ դատավարությունը ՄԻԵԴ
(Մարդու իրավունքների եվրոպական դատարան) տեղափոխելու դեպքում ինքը վկայություն
կտա:
Ռամազանը Չեթինի հետ խոսակցության ժամանակ նշել է նաև, որ
փաստաթղթերի պատճեները փաստաբանին փոխանցելու համար իրեն անհրաժեշտ է ֆրանսիական
հետախուզության թույլտվությունը, քանի որ իր անվտանգությունը նրանք են ապահովելու:
«Եթե շրջակայքում քաղաքացիական անձ տեսնեմ, ձեզ հետ չեմ հանդիպի: Եթե ինձ բռնեն,
ապա ես կհերքեմ ամեն ինչ», - ասել է Ռամազանը:
Չեթինը և Խոսրոֆ Դինքը, հանդիպելով Ռամազան Դյունդարի հետ,
վերցրել էին փաստաթղթերը, որոնցից մեկը Դինքի, մյուսը Սավաշ Բուլդանի սպանության
հրամանն էր: Չեթինը գրում է, որ Թուրքիայի ազգային հետախուզությունից հայտնել են,
որ նման աշխատակից չեն ունեցել, իսկ փաստաթղթերն իրենց չեն պատկանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |