Մարզական13:47, 10 Սեպտեմբեր 2013
Բահչելի. «Թուրքիան 5 անգամ եղել է թեկնածու և 5 անգամն էլ չի ընտրվել»

«Գորշ գայլերի» քաղաքական թև հանդիսացող Թուրքիայի «Ազգայնական շարժում»
կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում, ի թիվս
Թուրքիային առնչվող վերջին զարգացումների, անդրադարձել է Ստամբուլի ձախողմանը, որը
նպատակադրվել էր իր հարկի տակ ընդունել 2020թ. Օլիմպիադան:
Թուրքական «Վաթան» թերթի տեղեկացմամբ` Բահչելին ընդգծել է, որ նախկինում Թուրքիան 5 անգամ եղել է օլիմպիական խաղերը հյուրընկալելու թեկնածու, բայց ոչ մի անգամ հաղթող չի ճանաչվել: Վերջին անգամ էլ նախօրեին պարտություն արձանագրեց Արգենտինայում, որտեղ հայտարարվեց, որ Մադրիդ-Ստամբուլ-Տոկիո թեկնածու եռյակից 2020թ. Օլիմպիադայի համար ընտրվել է Ճապոնիայի մայրաքաղաքը:
Այն, որ տարբեր պատճառներ են շրջանառվում, թե ինչու օլիմպիական խաղերի համար Ստամբուլը չընտրվեց, Բահչելին երկրորդական է համարում: Ըստ նրա` Էրդողանն ու իր վարչակազմը շատ լավ էլ գիտեն իրական պատճառը ու թերությունը պետք է իրենց մեջ փնտրեն:
Նշենք, որ թուրքական մամուլում շրջանառվող հիմնական վարկածի համաձայն` Թուրքիան մերժվեց հյուրընկալել 2020թ. Օլիմպիադան Գեզիի ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու և մարդու իրավունքները ոտնահարելու պատճառով: Մեկ այլ վարկածի համաձայն` ձախողման պատճառը Թուրքիային սահմանակից Սիրիայի քաղաքացիական պատերազմն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |