Մարզական08:35, 11 Սեպտեմբեր 2013
Թուրքերը հայկական ձեռագիր են փնտրում արգենտինական ցուցապաստառների մեջ

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում շարունակում են կախված մնալ
գովազդային այն վահանակները, որոնք պարունակում
են 2020թ. ամառային օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելու դեմ ուղղված քարոզչություն: Թեև Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն որոշում է
կայացրել, որ Օլիմպիադան անցկացվելու է Տոկիոյում, բայց նշյալ գովազդային վահանակները դեռ չեն հանվել
փողոցներից ու հրապարակներից: Այդ հանգամանքը մտահոգություն է առաջացրել թուրքական
շրջանակներում, որոնք սկսել են մեղադրել հայկական սփյուռքին և լոբբիստական ուժերին
հակաթուրքական քարոզչություն կազմակերպելու մեջ:
Թուրքական լրատվամիջոցները հայկական ձեռագիր են փնտրում արգենտինական այն ցուցապաստառների մեջ, որտեղ Թուրքիան ներկայացվում է որպես մարդու իրավունքները ոտնահարող երկիր:
«Հայերը մեծ աշխատանք են կատարել այն ուղղությամբ, որ Թուրքիան վարկաբեկող ցուցապաստառները տեղադրվեն Բուենոս Այրոսի տարբեր վայրերում: Նրանք խոչընդոտեցին Ստամբուլում օլիմպիական խաղերի անցկացմանը»,- գրում է թուրքական «Անկարահաբեր» կայքը:
Հիշեցնենք, որ ցուցապաստառներում պատկերված է թուրք ուժային, որը մահակով հետապնդում է օլիմպիական մարզիկին` հետևյալ մակագրությամբ. «Մարդու իրավունքները ոտնահարող երկրում օլիմպիադա չի կարող կազմակերպվել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |