Միջազգային07:31, 12 Սեպտեմբեր 2013
Cumhuriyet. Օբաման ու Պուտինը խոսում են, իսկ Անկարան քնած է

Միացյալ Նահանգների կողմից Սիրիային ռազմական հարված հասցնելու, կամ խնդիրը
դիվանագիտական ջանքերով կարգավորելու հարցերից Թուրքիան կարծես դուրս է թողնվել:
Այս մասին նշվում է թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթում հրապարակված «Օբաման ու
Պուտինը խոսում են, իսկ Անկարան քնել է» հոդվածում:
Տեղեկացվում է սիրիական ճգնաժամի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների, պետքարտուղար Քերրիի և արտգործնախարար Լավրովի կայանալիք հանդիպման և գործադրվող դիվանագիտական ջանքերի մասին ու միևնույն ժամանակ մատնանշվում է պաշտոնական Անկարայի անտեղյակ ու անիրազեկ վիճակը:
Պարբերականը նշում է, որ Արգենտինայից վերադառնալուց հետո երբ լրագրողները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցրել են Սիրիայի խնդրին ռազմական միջամտության հնարավորության և դրա հետ կապված նախագծերի մասին, վարչապետը պատասխանել է, թե դեռ հայտնի չեն ոչ ժամկետները, ոչ էլ ռազմական միջամտությանը Թուրքիայի մասնակցության ձևաչափը:
Իսկ ահա ավելի վաղ Սպիտակ Տան ներկայացուցիչ Բեն Ռոդեսը տեղեկացրել էր, որ մեծ քսանյակի` (G-20) նախորդ շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ Էրդողանը Թուրքիայի անունից աջակցություն էր հայտնել Օբամային Սիրիայում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական միջամտությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |