Հասարակական10:19, 13 Սեպտեմբեր 2013
Յավուզ Սեմերջի. «Թուրքիան արդյո°ք թուրքերինն է»

Թուրք հոդվածագիր Յավուզ Սեմերջին «Գազեթեփորթ» լրատվական կայքում հրապարակված
իր «Թուրքիան արդյո°ք թուրքերինն է» հոդվածում ժողովրդագրության, էթնիկ կազմի
տեսանկյունից քննության է առել երկրի անցյալն ու ներկան: Նրա գլխավոր հարցադրումն
այն է, թե ինչպիսի Թուրքիա կստեղծվեր, եթե հնարավոր լիներ վերադառնալ անցյալ և
նախկինում կատարված որոշ բաներ այլ կերպ արվեին:
Պատմելով, թե ինչպես է ինքը հաճախ մտովի էքսկուրս կատարում դեպի պատմական անցյալ` Սեմերջին նշում է, որ Անատոլիան սկզբում աչքի էր ընկնում իր բազմազանությամբ, կար ամեն գույն ու համ, բայց հետո աստիճանաբար գունատվեց ու միօրինակ դարձավ:
«Նախ ոչ մահմեդական բնակչությանը ուժասպառ արեցինք: Եթե հայերը բռնագաղթի չենթարկվեին, այսօր մնացած կլինեին որպես այս երկրի հիմնական բաղկացուցիչներից մեկը: Քանի° միլիոն հայ կապրեր այս հողերում: Կամ որքա°ն հույն: Ու այդ ժամանակ մի°թե Անատոլիան այսչափ աղքատ, այսչափ թշվառ կլիներ: Քահրամանմարաշը, Վանը, Մուշը Մալաթիան բա այսպիսի° քաղաքներ կլինեին: Բա Ստաբուլը զբոսաշրջիկության այս խեղճուկրակության մեջ կլինե°ր: Կդառնայինք մշակույթի համաշխարհային կենտրոն»,- ափսոսանք է հայտնում հոդվածագիրը:
Այնուհետև հեղինակը պատմում է, որ մի խումբ լրագրողների հետ այցի են գնացել պապական հողեր:
«Ապշած մնացի: Այն վայրը, որը մենք Դերսիմ ենք կոչում, լիքն է հայկական հետքերով, դա հերքել ուղղակի հնարավոր չէ: Օրինակ` մեր մեջ քանիսը կա°ն, որ տեսել են Կարսից 50կմ հեռավորության վրա Հայաստանի հետ սահմանին գտնվող Անին: Մեզնից քանի° տոկոսն է տեղյակ, որ պատմական վաղ անցյալում Անին եղել է հայկական պետության մայրաքաղաք... Անթիվ օրինակներ կարող եմ բերել: Պարզապես մենք վախեցանք ոչ մահմեդական բնակչությունից: Այս ու այն կերպ վանեցինք նրանց, ատեցինք: Ու հետևանքը եղավ այն, որ 99 տոկոս ոչ մահմեդական բնակչություն ունեցող երկրի մակարդակին իջանք»:
Սեմերջին ընդգծում է, որ եթե քրդերը մուսուլման չլինեին, նրանց ևս սպասվում էր բնօրրանից արմատախիլ արված հայերի ու հույների ճակատագիրը: Նա դատապարտում է այն, որ թուրքերը ամեն գնով փորձել են իրենց ենթարկեցնել և միաձուլել այլ էթնիկ ինքնություններին` ջնջելով բազմերանգությունը:
«Եղածը եղած է: Չենք կարող անցյալը փոխել: Երանի հայերը և հույները մնացած լինեին և այս երկրի մեծ մասը կազմեին»,- գրում է Սեմերջին` հավելելով, որ դրա հետևանքով եկել է հիմա ժամանակը, որ քրդերն էլ այս երկիրը իրենցն են համարում: Ըստ նրա` այդ հարցը այլևս կռվով ու պատերազմով չի լուխվի: Ւրաքի ու Սիրիայի փորձն այդ է ցույց տալիս:
«Եկել է օրը` ասելու, որ Թուրքիան միայն թուրքերինը չէ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |