Քաղաքական16:17, 13 Սեպտեմբեր 2013
«Financial Times»: Թուրքիայում սոցիալական պառակտության վախը ահագնանում է
Բրիտանական «Financial Times»–ը անդրադարձել է վերջին օրերս Թուրքիայում վերսկսված բողոքի ցույցերին:
Պարբերականը նշում է, որ չնայած
ներկայիս ցույցերը ավելի փոքրամասշտաբ են քան Գեզիինը, սակայն դրանք տեղի են
ունենում Ստամբուլից միչև Անկարա, դեպի սիրիական սահման: Շեշտվում է նաև որ այս անգամ ևս ոստիկանությունը ցույցերը ցրելու համար կիրառել է
արցունքաբեր գազ:
«Սա Գեզիի ցույցերի մեկ այլ ալիք է: Սա չնայած ավելի փոքրամասշտաբ է թույլ, սակայն
նախորդի համեմատ ավելի քաղաքականացված է: Դա Թուրքիայում բևեռացման նախանշան է»,-
պարբերականը մեջբերում է թուրք հոդվածագիր Մուրադ Յեթքինի խոսքերը :
Ըստ «Financial Times»–ի մեծ քաղաքներում տեղի ունեցաղ բախումները անհնար է
անտեսել, մասնավորապես ցուցարար Ահմեթ Աթաքանի մահվանից հետո:
«Ցույցերի մեծամասնությունը ուղղված են
վարչապետ Էրդողանի դեմ, ով հանդես էր եկել
հայտարարությամբ`ասելով. «Օրենքի սահմաններում ազատությունների հանդեպ անսահման
հարգանք ունենք: Ոչ ոք իրավունք չունի խախտելու մեր երկրի խաղաղությունն ու
բարեկեցությունը:»: Նա նաև ասաց, որ նույն ուժերն են կանգնած բոլոր ցույցերի
հետևում և պնդեց, որ ինքը պատրաստ է մահանալ հանուն ժողովրդավարության:
Ըստ իշխանության կողմնակիցների` նախորդ ցույցերը ճնշելուց հետո իշխող կուսակցությունը վերագտել է նախկին
աջակցությոունը, որը անցում է 50%ը:
Էրդողանը պատրաստվում է է նոր ժողովրդավարացման փաթեթով բավարարել ալևի և քուրդ
փոքրամասնություների պահանջները:
Սակայն նախկին ԱԶԿ-ական պատգամավորներից մեկը ասել է, որ իսլամիստ էրդողանի , ալևեներ
քրդերի և աշխարհիկների միջև հակասությունները
խորանում են: Նա ասել է, « Եթե նույնիսկ իշող կուսակցությունը 60% քվե ստանա, այս
երկրում խաղաղություն չի լինի: Մշակութային պատերազմը կշարունակվի: Խելամիտ միջինը
արդեն կորսված է»-ասվում է «Financial Times»–ի հոդվածում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |