Տնտեսական12:14, 13 Սեպտեմբեր 2013
Թուրք արտահանողները ծրագրել են արտաքին առևտուրը 2023-ին հասցնել 1.1 տրլն դոլարի

Թուրքիայի արտահանողների խորհրդի նախագահ Մեհմեթ Բույուքելչին հայտարարել է,
որ նպատակադրվել են 2023 թվականին Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության ծավալը
հասցնել տարեկան 1.1 տրլն դոլարի:
Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Բույուքելչին նկատել է տվել, որ վերջին 10 տարում Թուրքիայի արտաքին առևտուրը աճել է գրեթե 4 անգամ:
«117 մլրդ դոլարից հասել է 400 մլն դոլարի: Մեր ազգային եկամուտը եռապատկվել
է` 231 մլրդ դոլարից հասնելով 786 մլրդ դոլարի: Մեկ շնչին բաժին ընկնող մեր
ազգային եկամուտը նախկին 3.500 դոլարից դարձել է 10.504 դոլար»:
Նա նաև նշել է, որ 2023 թվականին ծրագրել են մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը հասցնել 25.000 դոլարի: Ըստ Բույուքելչիի` պետք է արտաքին շուկա դուրս բերել Թուրքիայ մանրածախ առևտրի ոլորտով զբաղվողներին և նպաստել արդյունավետ բրենդինգին:
Նշենք, որ գործնականում բրենդինգը բնորոշվում է որպես գործողությունների ամբողջություն` ուղղված շուկայում ապրանքների կամ ծառայությունների առաջխաղացման ռազմավարության իրականացմանը` բրենդի ստեղծմանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |