Հասարակական09:50, 13 Սեպտեմբեր 2013
Թուրքիայում պատմական շենքեր են ապամոնտաժելու հյուրանոց կառուցելու համար
Թուրքական «Բիրգյուն» թերթի թղթակից Օլգու Քունդակչըն ահազանգում է, որ
Ստամբուլի Պանգալթը թաղամասում գտնվող պատմական «Ինջի» կինոթատրոնը քանդելու են
տեղում հյուրանոց կառուցելու նպատակով: Նախատեսվում է, որ ըստ նախագծի, պետք է
քանդվեն Հայ կաթոլիկ Մխիթարյան միաբանության և դպրոցի հիմնադրամին պատկանող
տարածքում գտնվող «Ինջի» և «Պանգալթը» առևտրի
տաղավարները, որոնք կառուցվել են 1946 թվականին:
Հիմադրամին պատկանող տարածքում գտնվող 2-3 հարկանի խանութները քանդվելու են, իսկ նույն տարածքում գտնվող և մշակութային արժեք ներկայացնող եկեղեցին և դպրոցը` ոչ: Հիմնադրամն արդեն խանութների վարձակալներին գրավոր կերպով տեղեկացրել է, որ խանութները ապամոնտաժելու պատճառով վարձակալության պայմանագրերը չեն երկարաձգվելու: Որոշ խանութպաններ արդեն վերադարձրել են վարձակալած տարածքները:
Լրագրողը ցավով հայտնում է, որ քանդման ենթակա խանութների մեջ կա նաև 1929 թվականին կառուցված հայտնի կոշկակարանոց, որի տերը՝ Իբրահիմ Վարլիքը, 70 տարի շարունակ աշխատել է նույն տեղում:
«Հիմա ասում են բանալիները տվե՛ք, գնացե՛ք: Իսկ այս պահին նոր խանութ բացելու հնարավորություն չունենք: Մեր տարիները այստեղ են անցել: Հիմա սպասում ենք, թե ինչ կլինի»,- բողոքել է Վարլըքը:
Նշվում է, որ վերոնշյալ տաղավարները արդեն կիսադատարկ վիճակում են: Իսկ «Ինջի» տաղավարում գտնվող նախկինում փակված, այժմ լքված նույնանուն կինոթատրոնի դուռը փակված է նեյլոնե տոպրակով: Այն նույնպես ապամոտաժելու են:
Ստամբուլի քաղաքապետարանը, չնայած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) բացասական դիրքորոշմանը, թույլատրել է տվյալ տարածքում նստավայր և հյուրանոց կառուցել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |