Քաղաքական10:24, 14 Սեպտեմբեր 2013
Թուրքիայում իշխող կուսացկությունը «Երկրորդ լուռ հեղաշրջումն» է իրականացնելու
Թուրքիայի իշխող «Արդարություն
և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից նախագծված «Երկրորդ լուռ հեղաշրջում»
անունը կրող «ժողովրդավարացման փաթեթի» աշխատանքները ավարտին են մոտենում:
Երեքշաբթի կայանալիք վերջին ժողովի ժամանակ կքննարկվեն, թե ներկայացված հարցերից որ առաջարկներն են ներառվելու փաթեթի մեջ: Ժողովին կմասնակացի նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ թուրքական «Սաբահ» թերթի տեղեկությունների՝
փաթեթը բաղկացած է 4 հիմնական
գլուխներից, որոնք վերաբերում են քրդական, ալևիական հարցերի, ոչ մուսուլմանների
նկատմամբ իրականացված անօրինականությունների և փետրվարի 28-ի հեղաշրջման հետևանքով տուժածների խնդիրների լուծմանը:
Ժողովրդավարացման փաթեթում առաջարկվում է մեծամասամբ քրդաբնակ Թունջելի նահանգի
անունը փոխել՝ անվանելով Դերսիմ:
Փաթեթում քննության է առնվում նաև Մարդու իրավունքների եվրոպական
դատարանում (ՄԻԵԴ) Թուրքիայի պարտությունների պատճառ դարձող օրենքները, դրանց կիրառումը և դրանք վերացնելու
վերաբերյալ հարցերը:
Նշվում է, որ փաթեթում ոչ մահմեդականների համար որոշ անակնկալ քայլեր են նախատեսվում:
Իսկ ալևիների աղոթատեղիներին կարգավիճակ է տրվելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |