Քաղաքական08:10, 16 Սեպտեմբեր 2013
ԱՄՆ-Թուրքիա գաղտնի համաձայնագրի Հայաստանի վերաբերյալ դրույթը
Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի արտգործնախարար եղած ժամանակ Ամերիկայի
Միացյալ Նահանգների հետ կնքված գաղտնի պայմանագրի կետերը հայտնի են դարձել լայն
հանրությանը: Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը հրապարակել է Գյուլի և այդ ժամանակվա
ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի ստորագրությամբ 2003-ի հուլիսի 16-ին կնքված համաձայնագրի
9 դրույթները:
Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, թե ինչպես է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրոք կետ առ կետ կյանքի կոչվել նշյալ պայմանագրի հոդվածները:
Համաձայնագրի 9-րդ կետը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը: Նշված է, որ Անկարան կարգավորելու է իր հարաբերությունները Երևանի հետ, հայերի օգտին բարենպաստ պայմաններ է ստեղծելու սահմանային առևտուր իրականացնելու համար: Ըստ համաձայնագրի` հանվելու են որոշ սահմանափակումներ, որոնք կիրառվում էին Թուրքիայի որոշ շրջաններ այցելող հայերի համար:
«Բոլոր այդ նախապատրաստություններն օրակարգում են: Հայաստանի հետ օդային միջանցք է բացվել և Թուրքիայում անլեգալ աշխատելու պայմաններ են ստեղծվել Հայաստանի 70 հազար քաղաքացու համար»,- ընդգծում է պարբերականը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |