Ցեղասպանություն07:09, 16 Սեպտեմբեր 2013
Կահիրեում քննվելու է Հայոց ցեղասպանության մասին դատական հայց

Թուրքական մամուլում նկատվում է անհանգստություն` կապված այն իրողության հետ,
որ Եգիպտոսի ժողովրդական ճակատ ինստուտի տնօրեն, փաստաբան Մուհամմեդ Սաադը հայց է
ներկայացրել Կահիրեի դատախազություն` պահանջելով, որ Եգիպտոսը ճանաչի Հայոց
ցեղասպանությունը:
Մասնավորապես թուրքական «Ռադիքալ» պարբերականը հայտնում է, որ նշյալ դատական հայցը քննվելու է նոյեմբերի 5-ին: Սաադը նշել է, որ մինչև հիմա Ցեղասպանության ճանաչման ոչ մի քաղաքական նախաձեռնություն չարած Եգիպտոսը սխալ է վարվել: Ըստ նրա` Մերձավոր Արևելքի ամենամեծ սուննիական պետությունը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը կարող է օրինակ ծառայել արաբական աշխարհի մյուս երկրների համար:
Նշվում է նաև, որ Եգիպտահայ համայնքը ձեռնամուխ է եղել Հայոց ցեղապանության ժամանակ 1.5մլն զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցմանը Կահիրեում` դիմելով կառավարությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |