Մշակութային13:47, 16 Սեպտեմբեր 2013
«Սարոյանի երկիրը»` Համբուրգի կինոփառատոնում
Հրանտ Դինքի զարմուհի Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել էր Ստամբուլի միջազգային կինափառատոնի շրջանակներում, այս անգամ կցուցադրվի Համբուրգի 21-րդ կինոփառատոնում: Թուրքական «Ռադիկալ»-ի հաղորդմամբ` ֆիլմը կցուցադրվի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք կինոփառատոնի WORD անվանակարգում:
Այս տարի կինոփառատոնի թեմա է ընտրվել բռնագաղթը:«Սարոյանի երկիրը», որը վերջին անգամ մասնակցել է Լոկառնոյի կինոփառատոնին` ցուցադրվելով «Open Doors» անվանակարգում, համբուրգի փառատոնից հետո կմասնակցի Անթալիայի 50-րդ Ոսկե նարինջ կինոփառատոնի շրջանակներում կմրցի «Տարածաշրջանային լավագույն ֆիլմ» տիտղոսի համար:
Լուսին Դինքի ֆիլմը պատմում է 1964 թվականին Սարոյանի Բիթլիս կատարած այցելության մասին: Ներկայացված է նրա հուշերն ու պատմվածքները, տպավոորությունները և ճանապարհին ընկերների հետ ունեցած խոսակցությունները: Սարոյանի կերպարը մարմնավորում է թուրք գրող Ալի Բայրամօղլուն, իսկ Գևորգ Մալիքյանը խաղում է Սարոյանի քեռու` Խոսրովի դերում:
Նշենք նաև, որ «Սարոյանի երկրը» ցուցադրվել է նաև հուլիսին Երևանում կայացած Ոսկե ծիրան փառատոնի «Հայաստանի համայնապատկեր» ծրագրի շրջանակներում`արժանանալով Արծաթյա ծիրան մրցանակին:
Ermenihaber.amԱյս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |