Իրավական08:30, 17 Սեպտեմբեր 2013
Դինքի ընտանիք. «Սուտը ջրի նման խմած, բռնությունը հացի պես կերած թուրքական պետություն»
Թուրքիայում այսօր վերսկսվում է «Ագոս»
թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Դինքի ընտանիքն այլևս չի մասնակցելու դատավարություններին: Այդպիսի
որոշում ընդունել են հենց Դինքի ընտանիքի անդամները:
Վերոնշյալ դատավարությանը չմասնակցելու վերաբերյալ Հրանտ Դինքի ընտանիքը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ: Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը հրապարակել է այն, որտեղ մասնավորապես ասված է.
«Որպես Դինքի ընտանիքի անդամներ, այսուհետև, մեզ ծաղրող պետական մեխանիզմների ձեռքին գործիք չդառնալու համար սպանության գործով վերստին սկսվող ծիծաղելի դատավարություններին չենք մասնակցելու: Ավելի շատ չկեղտոտվելու ձգտումով, սուտը ջրի նման խմած, բռնությունը հացի պես կերած, կյանքի և մարդու իրավունքները, ճշմարտությունը, ազնվությունը, օրենքը
ոտնահարած դատավարության դահլիճներ այլևս չենք մտնելու:
2007 թվականի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի սպանությունից
մինչև այսօր Թուրքիայում` ժանդարմերիայի, զինվորական և քաղաքացիական բյուրոկրատիայի,
քաղաքական կառույցների միջոցով մեզ գրեթե ծաղրել են: Պետություն ասված
հանցագործության միությունը, արդարության փնտրտուքի ցուցադրությամբ, օր-օրի,
դատավարության նիստ առ նիստ, կրկին և կրկին հանցագործություն է կատարել: Այս
միությունն էր կազմակերպել և իրագործել սպանությունը, հենց այն կազմակերպությունը, որը փորձում է
ծածկել այն»:
Նշենք, որ այսօր Ստամբուլի ծանր հանցագործություններով զբաղվող դատարանում մեկնարկելու
է նոր Դինքի սպանության գործով նոր դատական նիստը, որի ժամանակ քննվելու է «հանցավոր
խմբավորման» կողմից սպանության իրականացման հնարավորությունը։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |