Հասարակական08:38, 19 Սեպտեմբեր 2013
Թուրք վերլուծաբան. «Հայերն ուզում են վերադառնալ, նրանք հողերի սեփականության վկայականներ ունեն»
Հայերն ուզում են վերադառնալ Թուրքիա: Նախկինում լքած իրենց տները, արտերը,
այգիներն ու գերեզմանները վերցնելու համար: Լավ, բայց ինչպե°ս: Իրենց ձեռքին եղած
սեփականության իրավունքի վկայականներով:
Հայերի վերադարձի ու պահանջատիրության այս հարցն է բարձրացրել թուրք վերլուծաբան Մեհմեթ Չեթինգյուլեչը «Թաքվիմ» պարբերականում տպագրված իր հոդվածում: Վկայակոչելով «Աքդենիզ» համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իսրաֆլը Քուրթջեփեին` նա նշում է, որ Հայաստանում արվող հարսանիքների ժամանակ պատահում է, որ ծնողներն իրենց հարսներին որպես նվեր տալիս են անշարժ գույքի սեփականության իրավունքի օսմանյան շրջանի վկայականներ, որոնք փոխանցվել են գաղթականների սերունդներին:
Չեթինգյուլեչն ակնկալում է, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` 2015-ին, հայկական կողմը մեջտեղ կբերի այդ վկայականները և իրավական պահանջներ կներկայացնի:
«Գաղթականների ժառանգորդները կասեն` մենք պահանջում ենք մեր գույքը: Շատ բարի, բայց արդյո°ք Թուրքիան պատրաստ է դիմագրավել դրան: Ավելի ճիշտ, հնարավո°ր է, որ այդ վկայականները որևէ արդյունք տան: Կկարողանա°ն նրանք այդ վկայականներով գալ և փորձել վերատիրանալ 100 տարի առաջ լքված տներին, այգիներին»,- տարակուսանք է հայտնում հոդվածագիրը:
Հոդվածագիրը նաև նշում է, որ օսմանյան շրջանում տրամադրված հիշյալ վկայականներն իրավական ուժ ունեն: Հետևաբար հարցի լուծման իրավական ճանապարհները բաց են թե Թուրքիայում, թե արտերկրում: Ահա թե ինչու է սպասվում, որ 2015-ին ընդառաջ ավելի են շատանալու համապատասխան դատական հայցերի թիվը:
«Հայերը 13 նահանգի (վիլայեթ) հողերի նկատմամբ պահանջատիրություն ունեն: Գաղթած պապերի թողած գույքի նկատմամբ իրավական պահանջ ունեն: Մոտենում է 2015 թվականը, և հասկանալի է, որ նրանք և թուրքական, և միջազգային դատարաններում կփորձել բարձրացնել այդ հարցը»,- մեջբերում է պրոֆեսոր Քուրթջեփեի դիտարկումները և նշում նրա առաջարկած տարբերակը, թե ինչ պետք է անի այդ դեպքում Թուրքիան:
Կոչ է արվում նախ արտգործանախարարության մակարդակով ձևավորել հատուկ աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխարհում կասեցնեն հայանպաստ լոբբինգի առաջխաղացումը և միջազգային հանրությանը բացատրեն, որ ոչ թե ցեղասպանություն է եղել, այլ բախումների պատճառով հարկադրված տեղահանություն: Եթե թուրքերին չհաջողվի այդ թեզը հասու և հասկանալի դարձնել աշխարհին, ապա, ըստ պրոֆեսոր Քուրթջեփեի, 2015-ին Թուրքիան կարող է տանուլ տալ և արժանանալ միջազգային հանրության բացասական վերաբերմունքին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |