Հասարակական10:27, 19 Սեպտեմբեր 2013
Ալի Բայրամօղլուն` Թուրքիայի զինվորականության ու խորքային պետության մասին
Թուրքիայի
պետության մեջ միշտ երկու խմբավորում է եղել. առաջինը զինվորականությունն է, իսկ
երկրորդը անօրինական մի կառույց է :
Թուրքական «Յենիշաֆակ» թերթում հրապարակված Ալի Բայրամօղլուի «Գաղտնիք և
խավար» հոդվածում առանձնացված են այս երկու խմբերը. առաջինի անունը արգելք, ղեկավարում, արձանագրություն, հեղաշրջում,
հարձակում բառերի հոմանիշն է դարձել:
Երկրորդը, որը կազմված է եղել, ոչ թե խմբերից, այլ անհատներից, կապված է ֆորմալ
պետության հետ:
Հոդվածագիրը
նշում է, որ այս երկրոդի պատմությունը սկսվում է Օսմանյան կայսրության
ժամանակներից՝ իթթիհադականներից,
Թեշքիլաթ-ի մահսուսից՝ ընդգծելով. «Հասարակ պատմություն է, որևէ
անօրինական, կամ գաղտնի քաղաքական հարց չէ: Այնքան պարզ պատմություն է, որ անգամ
այդ կառուցը պետության խորքային քաղաքականությանն էր վարում»:
Հոդվածագիրը
օրինակ է բերում այդ կազմակերպությունների բացասական գործունեությունից, դրանց մեջ մատնանշելով նաև հայերի աքսորը:
Ընդգծվում
է, որ այդ կառույցը իր գործունեությունը շարունակել է նաև հանրապետական շրջանում:
Պարզվել
է, որ կապված են եղել 1950-ականների ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված Հատուկ ռազմական
վարչության հետ: Այդ ճանապարհով է ստեղծվել Կիպրոսում «Հակամարտություն»
կազմակերպությունը, ինչպես նաև ստեղծվել են կազմակերպություններ Իրաքի թուրքմենների և Բալկանների թուրքերի շրջանում:
«Նույն
կառույցը հատկեպես սառը պատերազմի տարիների, 1970-ականների մեծ տառապանքներ է
պատճառել երկրին: Քահրամանմարաշի, Չորումի ջարդերի հետևանքով հարյուրավոր մարդիկ
են սպանվել:
Այժմ
էլ այդ կառույցից անկախ չենք: Ապա ինչպե՞ս բացատրել Դինքի սպանությունը և այն, որ
անվտանգությունը, ոստիկանությունը այդ մասին
նախապես իմանալով հանդերձ, որևէ կերպ չի կանխել այն:
Էրգենեքոնի դատավարության շուրջ ծավալվող զարգացումները, ի
հայտ եկած փաստերը ինչ են, եթե ոչ
«խորքային պետություն» կոչված կառույցի նախագիծ»,- գրում է Ալի
Բայրամօղլուն:
Զուգահեռներ
անցկացնելով անցյալի և ներկայի մեջև՝ Բայրամօղլուն նշում է, որ այժմ մեծ տարբերություն կա:
Առաջին հերթին՝ խորքային պետությունը անցյալում
բարեփոխումները խոչընդոտող խումբ էր, իսկ այժմ այն մեծ ուժ, որը ջանք է գործադրում հասարակությունը և քաղաքականությունը
վերակառուցելու համար:
«Հրանտ
Դինքի հարցը հենց այս ճշմարտությունն է կրկին մեր դեմքին հարվածում:
Եթե
գաղտնիքն ու խավարը դեռ շարունակում են գոյություն ունենալ, ապա Էրգենեքոնի դատավարությունը մակերեսային
է եղել»,- եզրափակում է հոդվածագիրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |