Գիտակրթական09:51, 20 Սեպտեմբեր 2013
Ազգային փոքրամասնությունները Օսմանյան կայսրությունում ունեին 6437 դպրոց, ժամանակակից Թուրքիայում՝ 23

Թուրքիայում «Պատմության հիմնադրամի» կողմից «Փոքրամասնությունների դպրոցները անցյալում և այժմ» վերնագրով քառալեզու (անգլերեն, թուրքերեն, հունարեն, հայերեն) զեկույց է հրապարկվել: Զեկույցում նշվում է, որ Օսմանյան ժամանակաշրջանում ոչ մուսուլմաններին պատկանող 6437 դպրոցներ են եղել, որոնց թիվը հանրապետական շրջանում կտրուկ նվազել է՝ հասնելով 23-ի:
Թուրքական «Հաբեր 3» լրատվական կայքը նշում է, որ զեկույցում տեղ գտած տվյալներն ուշագրավ են, որպես օրինակ նշելով, որ 1894 թվականի տվյալներով ամբողջ Օսմանյան կայսրությունում ոչ մուսուլմաններին պատկանող 6437 դպրոց է եղել, որոնցից միայն 302-ը՝ Ստամբուլում: 1913-1914 թթ կայսրության սահմանները փոքրանալու պարագայում անգամ դրանց թիվը եղել է 2580: Իսկ ահա հանրապետական շրջանում կա ընդամենը 23 դպրոց:
1923 թվականի Լոզանի պայմանագիրը փոքրամասնությունների կողմից սեփական կրթական կառույցների հիմնումը և դրանց կառավարումը երաշխիքի տակ էր վերցրել: Փոքրամասնությունների խիտ բնակեցված վայրերում տվյալ փոքրամասնության լեզվով դասավանդումը վստահվել էր պետության, սակայն որը երբեք դա չի իրականցրել:
Յեշիլքյոյի հայկական նախակրթարանի տնօրեն Գարո Փայլանը, որը նաև
մասնակցել է զեկույցի կազման աշխատանքներին, խոսել է կրթության բնագավառում
հայկական համայնքի խնդիրների մասին՝ նշելով, որ հայ համայնքը ուսուցիչներ
պատրաստելու համար համապատասխան որևէ կառույց
չունի:
«Մեր աշակերտների թիվը նվազել է: Կրթությունն առանց աշակերտների չի լինի, իսկ
առանց ուսուցչի ընդհանրապես
հնարավոր չէ պատկերացնել: Հայերենի
ուսուցիչներ ունենք, սակայն նրանք
մանկավարժական ֆակուլտետներում չեն որակավորվում որպես հայերեն լեզվի
ուսուցիչներ: Դրա համար պահանջում ենք, բաժիններ ավելացնել, որոնք հայերենի
ուսուցիչներ կպատրաստեն»,- ընդգծել է Փայլանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |