Հասարակական10:24, 20 Սեպտեմբեր 2013
Թուրք հոդվածագիր. «Թուրքիան օդափոխման կարիք ունի. պատուհաններն ո՞վ կբացի»
Թուրքիայում ապրող թուրքն որքա°ն անվտանգ է զգում իրեն սեփական երկրում ու եթե անվտանգ
չի զգում, ապա ինչպիսի°ն է Թուրքիայում ապրող հայերի վիճակը: Այս խնդրին է անդրադարձել թուրք լրագրող Ասլը Փերքերը «Միլլիյեթ» օրաթերթում հրապարակված իր հոդվածում:
«Տնից փախչե՞նք, ի՞նչ է» վերնագրով հոդվածում հոդվածագիրը գրում է, որ տուն ասվածը միայն իր բնակարանի 4 պատերի միջև ընկած տարածությունը չէ , այլ երկիրն է, որտեղ ապրում է, և բոլոր այն վայերերը, որտեղ իրենք պայքարում են իրենց իրավունքների համար, ինչպես Գեզին, Թաքսիմը: Փերքերը ավելացնում է, որ, եթե մարդն իրեն իր տանը անվտանգ չզգա, խնդիրներ կունենա, մշտական վեճեր ունեցող ընտանիքում մեծացող երեխայի նման: Կամաց-կամաց կկորցնի ուրախ լինելու ցանկությունը , հույսերը. հետո էլ մի օր կորոշի թողնել ու հեռանալ:
«Ես հայկական թաղամասում եմ ապրում: Հարևաններս լավ մարդիկ են:Սակայն մի հարց կա , որ թեև իրենց չեմ կարողանում տամ, բայց ինքս ինձ շատ հաճախ եմ տալիս: Ինչպե՞ս են կարողանում առանց վախի ապրել այստեղ: Իմ անձնագրում գրված է թուրք , մահմեդական , սակայն ես ինքս ինձ անվտանգ ու ապահով չեմ զգում այստեղ: Եվ ինձ հետաքրքիր է, թե հայը ինչ վախերի մեջ է ապրում: Այն դեպքում, երբ ժողովուրդների հաշտության գործին իրեն նվիրած մեկը ոչ կենդանության օրոք, ոչ էլ մահվանից հետո արդարության չարժանացավ, հասարակ հայ քաղաքացու իրավունքների պաշտանությունը ո՞վ կերաշխավորի»,- գրում է հոդվածագիրը, և ավելացնում,- «Այս տունը օդափոխման կարիք ունի, պատուհաններն ո՞վ կբացի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |