Տնտեսական12:42, 20 Սեպտեմբեր 2013
Թուրքիայում արձանագրվել է նորաբաց կամզակերպությունների թվի աճ

«Թուրքիայի պալատների և բորսաների միության» (TOBB) տվյալներով` այդ երկրում
նախորդ ամսին բացվել է 3.010 կազմակերպություն, միևնույն ժամանակ փակվել է 858-ը:
Նոր հիմնված կազմակերպությունների թիվը 2012 թվականի նույն ժամանակահատվածի
համեմատությամբ աճել է 28.69 տոկոսով, իսկ լուծարված կազմապերպությունների թիվը
նվազել է 5.19 տոկոսով:
Վիճակագրական նշյալ տվյալները հրապարակել են թուրքական մամուլում:
Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում հիմնված նոր կազմակերպությունների թիվը ևս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճ է արձանագրել: Այն կազմել է 21.63 տոկոս: Ութ ամսվա ընթացքում բացված 32.621 ընկերություններից 253-ը եղել են օտարերկրյա կապիտալի հետ համատեղ: Առաջին տեղում Սիրիան է (31), երկրորդում` Գերմանիան (22), երրորդում` Իրանը (19):
Նորաբաց կազմակերպությունների թվով առաջին եռյակը կազմում են Ստամբուլը, Անկարան և Իզմիրը: Իսկ 7 նահանգներում` Արդվինում, Բինգյոլում, Գյումուշհանեում, Թունջելիում, Բայբուրթում, Արդահանում և Քիլիսում ընդհանրապես ոչ մի նոր կազմակերպություն չի բացվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |