Հասարակական07:42, 21 Սեպտեմբեր 2013
Ստամբուլահայ բլոգեր. «Թուրքիայից չենք հեռանա, քանզի սա այն երկիրն է, որտեղ բերանքսնիվայր ընկել է Հրանտ Դինքը»
Հրանտ Դինքի
սպանությունից 7 տարի անց նրա ընտանիքը հայտնել է, որ նոր դատական նիստերին չեն
մասնակցելու: Այս թեմային անդրադարձել է ստամբուլահայ բլոգեր Հեկտոր Վարդանյանը,
իր «Մի՞թե չեք հասկացել, որ հարցը Հայաստանը չէ» խորագրով հոդվածում:
«Ռադիքալ» թերթում
հրապարկաված իր հոդվածում բլոգերը մեջբերում է Դինքի ընտանքի` «Թող վիրավորանք
չհամարվի, բայց սա, անունը ինչ էլ որ լինի,
ամաչում ենք անվանել թուրքական արդարատություն և մենք այլևս չենք
մասնակցում դրան», խոսքերը, և ավելացոնւմ «Ահա այսպիսի դիպուկ և ցավով լցված
խոսքերից հետո ի՞նչ կարելի է ասել, մարդ ինչպե՞ս կարող է այս անճարության մասին
խոսել»:
Վարդանյանը
անդրադառնալով հոդվածագիր Ցենգիզ Չանդարի՝ Ռադիքալում հրապարակված հոդվածին, որի
հիմնական առանցքը հենց Դինքի ընտանիքի հայտարարությունն է եղել, գրում է. «Հոդվածում
Չանդարը անդրադառնում է Հրանտի
սպանությունից հետո իր ցավակցությունը հայտնելու համար վարչապետ Էրդողանի՝ Դինքի
ընտանիքին կատարած այցելությանը: Երբ վշտի
մեջ գտնվող ընտանիքը նախատինքով է խոսել Էրդողանի հետ, վերջինս ընտանիքին
պատասխանել է՝ քննադատելով Հայաստանի բացասական վերաբերմունքը Թուրքիայի
նախաձեռնությունների նկատմամբ»:
Այնուհետև
Վարդանյանը մի շարք հարցրեր է տալիս՝ փորձելով հասկանալ Դինքի գործը Հայաստանի հետ
կապելու Էրդողանի և վերոնշյալ հոդվածագրի տրամաբանությունը.
«1. Դինքի ընտանիքը
Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչնե՞րն
են:
2. Դինքի ընտանիքը
Հայաստանի քաղաքացինե՞ր են:
3. Սեփական
քաղաքացիներին այլ երրորդ երկիր մատնանշելով քննադատելը ո՞ր դիվանագիտական
ավանդույթներին է համապատասխանում:
4. Հրանտը
Հայաստանո՞ւմ է սպանվել
Հայերս շատ ենք
լսում «Դե, այդ դեպքում Հայաստան գնացե՛ք»: Ամեն անգամ, երբ բողոքել ենք Թուրքիայի
պայմաններից, մեր նկատմամբ կիրառված ճնշումներից, որոնցից տուժել ենք, միշտ
հայտնվել են խելոքներ, որոնք Հայաստանի գնալու ճանապարհն են մատնացույց արել»,-
գրում է Վարդանյանը:
Վարդանյանը
ընթերցողին է ներկայացրել հայոց պատմությունը,
Հայաստանի առաջին բաժանումը, Արևմտյան և Արևելյան Հայաստանների ձևավորումը՝
նշելով, որ հայերն այս հողերի զավակներն են և չպիտի ուրիշ տեղ գնան:
«Ես որպես
արևմտահայ երբեք Արևելյան Հայաստանում չեմ եղել: Զզվել եմ արդեն անտեղի
խոսացողների «Հայաստան, գնա՛» խոսքերից: Ինչո՞ւ գնամ: Հայաստանի ջուրը չեմ խմել,
Հայաստանի փողոցներում ընկնելով ոտքս չեմ արյունոտել, իմ մանկության խաղի
ընկերները Հայաստանի փողոցներում չեն,
Հայաստանում դպրոցի ճանապարհին թաքուն-թաքուն աղջիկ չեմ համբուրել:
Ամեն փոքր առիթից
օգտվելով Հայաստանի ճանապարհը ցույց տվողներին շատ պարզ պատասխան եմ ուզում տալ.
մենք այս երկրի քաղաքացիներն ենք : Ներողություն, Հայաստան չենք գնա, քանի որ սա այն երկիրն է,
որտեղ բերանքսնիվայր ընկել է Հրանտ Դինքը: Այս հողում են մեր միլիոնավոր
անգերեզման դիակները: Մեր աղոթատեղիները , թեկուզև ավերված, մեր
ճարտարապետությունը, բանաստեղծությունները միախառնված են այս հողին: Կոմիտաս
վարդապետի վշտալի ձայնը այս հողում է արձագանքելով տարածվում: Քանի որ մտածում
ենք, որ այս երկրում ավելի լավ կյանքով ապրելու իրավունք ունենք և պայքարում ենք
այդ նպատակի համար»,- եզրափակում է բլոգերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |