Հասարակական18:14, 23 Սեպտեմբեր 2013
Թաներ Աքչամ. «Ճշմարտությունը թաքցնողը կառավարությանը ենթակա ոստիկանությունն է»
Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակվել է թուրք պրոֆեսոր Թաներ
Աքչամի «Հանուն իրական արդարության» վերտառությամբ հոդվածը, որտեղ հեղինակը անդրադարձ
է կատարում Դինքի դատավարությանը զուգահեռ տեղի ունեցած 2 կարևոր իրադարձությունների՝
Դինքի ընտանիքի՝ դատավարությանը չմասնակցելու մասին արած հայտարարությանը և Դինքի փաստաբան
Ֆեթհիյե Չեթինի հրատարակած գրքին:
«Հրանտ Դինքի դատավարությունը վերսկսվեց:
Դատավարության վերսկսման
հետ միասին 2 կարևոր իրադարձություններ տեղի ունեցան. Դինքի ընտանիքը հայտարարեց դատավարությանը
չմասնակցելու մասին, Ֆեթհիյե Չեթինը հրատարակեց
«Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության դատավարությունը»
վերնագրով ծայրաստիճան կարևոր գիրքը:
Դինքի ընտանիքն իր հայտարարության մեջ նշել էր, որ իրենք չեն հրաժարվում
իրական արդարադատության պահնջից, սակայն արդեն թատրոնի վերածված դատավարության
դահլիճի փոխարեն նրանք կլինեն փողոցներում, պողոտաներում ու հրապարակներում:
Այս համատեքստում Չեթինի հրատարակած գիրքը մեծ կարևորություն է
ներկայացնում: Սահուն լեզվով գրված այս գիրքը կարդալով՝ մարդ հասկանում է, որ իրականում
ասպարեզում ոչ թե Դինքի սպանությունն է, այլ՝ Դինքի օպերացիան:
Չեթինն իր գրքում մի հարցի պատասխան է փնտրում՝ «Իրական արդարությունն
ինչպե՞ս է արտահայտվելու:»
Հարցի պատասխանը պարզ է՝ Կառավարությունը գիտի իսկական մեղավորներին,
սակայն արդարության ճանկերից փրկելու համար նրանց պահում է Անկարայի խորը միջանցքներում:
Չեթինի գրքից հասկանում ենք, որ այդ թաքցնելն այն աստիճան է, որ
Էրգենեքոնի գործով ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների վերծանումներից կտրվել
են Հրանտ Դինքին վերաբերող մասերը, և դրանք չեն կցվել Էրգենեքոնի գործին:
Ստացվում է, որ նույնիսկ միայն խոսակցություններից հեռացված
մասերը լսելու դեպքում կիմանանք, թե ովքեր են խառնված հանցագործության կազմակերպմանը:
Օրինակ կարող ենք իմանալ, որ դրան խառնված է եղել Գլխավոր շտաբի Հատուկ պատերազմների
վարչությունը: Իսկ ո՞վ է այս տեղեկությունները մեզանից թաքցնողը: Կառավարությանը
ենթակա ոստիկանությունը:
Նույն գրքից հասկանում ենք, որ Դինքի դատավարության գործով պատժի
արժանի մարդկանց ցուցակը չի սահմանափակվում կառավարության կողմից Անկարայի խորը միջանցքներում
թաքցված մարդկանցով: Ստամբուլի մամուլի շենքերում զբոսնող այլ մեղսակիցներ էլ կան,
և նրանց էլ անհրաժեշտ է ներառել այս գործով դատավարության մեջ: Այս շրջանակում առաջինը
գալիս է «Հյուրիյեթ» թերթը և նրա խմբագրապետ Էրթողրուլ Օզքոքը: Ակնհայտ է դառնում, որ Օզքոքն իր վրա էր
վերցրել իր թերթի միջոցով հանցագործության համար նպաստավոր հասարակական կարծիքի ձևավորման
պարտականությունը: Այս հանգամանքն առնվազն հարցաքննությունների թեմա պետք է դառնար:
Այս թեմային ես կրկին անդրադարձ կկատարեմ, սակայն հիմա ցանկանում
եմ Ֆեթհիյե Չեթինի գրքից որոշ մեջբերումներ կատարել: Չեթինը մեկ խոսքով շատ դիպուկ
կերպով ցույց է տալիս թե ինչ պետք է անել, իրական արդարության ի կատար ածման համար՝
դադարել հանցագործության հանդիսատես լինել:
«Հրանտ Դինքի
սպանությունը նախապատրաստությամբ և կատարմամբ մեր աչքերի առաջ իրագործվեց, իսկ մենք
սահմանափակվեցինք այս ամենի հանդիսատեսը լինելով: Ճիշտ այնպես, ինչպես տարիներ շարունակ
այլ սպանությունների հանցագորրծությունների ականատեսն ենք դառնում: Ասում են՝ առանց
ականատեսի զուլում չի լինում: Այս հողերի վրա դաժանությունը միշտ հանդիսականներից է
ուժ ստացել, մեղքը հանդիսականներից ստացած լուռ հմաձայնությամբ է դադարել մեղք դիտարկվելուց:
Հանցագործները չեն դատապարտվել, մեղքերն ու մեղավորները անպատիժ են մնացել»:
Չեթինի ասածն իրականում շատ պարզ ճշմարտություն է՝
եթե որևէ հանցագործություն չեք պատժում, ապա այն մեդալի պես է ընդունվում և այդպիսով
ստեղծում եք պայմաններ դրա կրկնության համար: Եթե ուզում ենք նմանատիպ հանցագործությունները
չկրկնվեն, ապա պետք է դադարենք հանդիսատես լինելուց և իրականության հետքերով գնանք:
Այժմ «Հյուրիյեթի» ու Օզքոքի խնդրին ավելի մոտիկից
կարող ենք նայել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |