Միջազգային08:10, 23 Սեպտեմբեր 2013
Թուրքերը Կանադայում սգացել են իրենց սպանված դիվանագետների և սպանված ցուցարարների հիշատակը

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում թուրքերը հիշատակման արարողություն են
կազմակերպել 1982-ի օգոստոսի 27-ին «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»-ի
(ASALA) կողմից ոչնչացված թուրք գնդապետ Աթիլլա Ալթըքաթի և նույն ճակատագրին
արժանացած այլ թուրք դիվանագետների համար: Այն վայրը, որտեղ սպանվել է Աթիլլան,
կանգնեցվել է հուշարձան, որի մոտ էլ կազմակերպվել է վերոնշյալ միջոցառումը:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` ներկա են գտնվել Կանադայում Թուրքիայի դեսպանը, Կանադայի արտաքին և հյուպատոսական գործերով պետնախարարը, Կանադայում Ադրբեջանի դեսպանը, պատգամավորներ և այլք:
«Այստեղ մենք չենք հավաքվել որևէ մեկին կամ որևէ ժողովրդի մեղադրելու համար, այլ` թուրք հասարակության միասնությունն և համերաշխությունը կենդանի պահելու համար»,- ասել է Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալըն:
Նշվում է նաև, որ այդ ընթացքում զուգահեռ մի խումբ ակտիվիստներ թուրքերեն և անգլերեն գրությամբ պաստառներով և մեխակներով բողոքի լուռ միջոցառում են անցկացրել: Նրանք Աթիլլայի նկարի շուրջ դրել են նաև ամռանը Թուրքիայի Գեզիի ցույցերի ժամանակ իշխանությունների կողմից սպանված ցուցարարների լուսանկարները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |