Մարզական09:05, 23 Սեպտեմբեր 2013
Ֆուտբոլային դերբի և զանգվածային ծեծուջարդ Թուրքիայում (տեսանյութ)

Թուրքիայի ֆուտբոլի «Սուպեր լիգայի» խաղերից մեկը ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով: Տուրի կենտրոնական հանդիպման ժամանակ խաղադաշտ էին դուրս եկել Ստամբուլ քաղաքը ներկայացնող՝ «Բեշիքթաշ» և «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբները: Ֆուտբոլային դերբիի ժամանակ ակնթարթորեն խաղադաշտը քաոսի է վերածվել: Խաղավարտի վերջին վայրկյաններին «Գալաթասարայ» ակումբի ֆուտբոլիստ, բրազիլացի պաշտպան Ֆիլիպե Մելոն հեռացվել է խաղադաշտից: Կարմիր քարտից հետո «Բեշիքթաշի» երկրպագուները տրիբունաներից իջել են խաղադաշտ: Այդ պահից խաղը դադարեցվել է, իսկ ֆուտբոլիստները և մրցավարները հեռացել են հանդերձարան:
Թուրքական «Դողալ հաբեր» լրատվական գործակալությունը անդրադարձել է վերոնշյալ
դերբիին: «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը
առաջ է քաշել այն վարկածը, ըստ որի՝
վերոնշյալ միջադեպը նախօրոք կազմակերպված դավադրություն է եղել: Այս դեպքը լայն
արձագանք է գտել նաև լրահոսում և սոցցանցերում:
Նշվում է, որ խաղի ժամանակ
անվտանգության միջոցներ բավարար կերպ ապահովված
չեն եղել: Երկրպագուներից մեկը նշել է. «Ոչ մի ֆուտբոլային հանդիպման
այսքան հեշտ խաղադաշտ չեմ մտել: Նույնիսկ
սև շուկայում վաճառված տոմսերը հավաքագրվում և վերավաճառվում էին: Հնարավոր է,
նույնիսկ զենքեր էլ են բերվել խաղադաշտ»:
Բեշիքթաշ ֆուտբոլային ակումբի տնօրինությունը հավատացած է, որ միջադեպը դավադրության հետևանք է: Խաղի ավարտից հետո ակումբի ղեկավարությունը մարզադաշտում ժողով է հրավիրել: Ըստ Ժողովի մասնակիցներ՝ միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |