Մշակութային09:02, 24 Սեպտեմբեր 2013
Թուրք հեղինակը հայերին ու թուրքերին անվանում է «միմյանց չճանաչող թշնամիներ»
Թուրքիայում լույս է տեսել «Բայց ո՞ր թուրքերը և հայերը» գիրքը: Գրքի հեղինակ Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն ապրել է Հայաստանում և փորձել է ներսից գնահատել Հայկական հարցը: Գրքի նախաբանում «Միմյանց չճանաչող թշնամիներ» ենթավերնագրով հեղինակն անդրադարձել է հայերի ու թուրքերի փոխհարաբերությունների բնույթին ու բովանդակությանը: Հեղինակը նշում է, որ դարեր ի վեր միասնաբար ապրած այս երկու ազգերը դեռևս 1915 թվականի վերքերով են ապրում:
Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն ծնունդով
ներկայիս Թուրքիայի Մալաթիա քաղաքից է: Նա՝ Բաքվում, միջազգային հարաբերություններ
բաժնում մագիստրոսական կրթություն է սատցել, այնուհետև մագիստրոսական աշխատանք
կատարելու նպատակով մեկնել է Հայաստան:
Գրքում
հեղիակը տեղ է հատկացրել Հայկական հարցին,
Թուրքիայում հայերի ունեցվածքի, հայերի՝ թուրքերի հանդեպ ունեցած հայացքների մասին պատմություններին: Անդրադարձել է նաև Թուրքիայում ծնված և մեծացած
հայերի պատմություններին: Գիրքը բաղկացած երկու գլխից: Այն պարունակում է նաև
լուսանկարներ: Ուշադրություն է գրավում նաև Վահան բեյի պատմությունը: Նա ծնունդով Վանից է: տարիներ առաջ գնացել և ծննդավայրից մի բուռ հող է բերել: Տարիներ
շարունակ նա այդ հողը պահել է իր բարձի տակ, և այդ հողով հայրնեիքի կարոտն է առել:
Մեհմեթ Ֆաթիհ
Օզթարսուն խնդրի լուծման միակ ուղին տեսնում է երկխոսության մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |