Տնտեսական10:02, 24 Սեպտեմբեր 2013
Թուրքիայում եկամուտներն աճում են, բայց հավասարաչափ են բաշխվում. Ջինի գործակից

Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այդ երկրում մեկ ընտանիքին բաժին ընկնող տարեկան միջինացված եկամուտը 2008-ին եղել է 19.328 թուրքական լիրա (12.700 դոլար), 2012-ին` 26.577 լիրա (17.400 դոլար): Եկամտաբերության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստամբուլի նահանգում (16.126 լիրա), իսկ ամենացածրը` Թուրքիայի հարավ-արևելյան տարածաշրջանում (5.870), որը հիմնականում բնակեցված է քրդերով:
Նշվում է, որ թեև եկամուտների չափը տարեցտարի աճել է, բայց դրանց տեղաբաշխվածությունն արդյունավետ չի եղել: Չնայած այն բանին, որ Թուրքիայում ավելացել է մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը, բայց չքավոր և ունևոր խավերի միջև եղած տարբերությունը չի փոխվել:
Ջինի գործակցի միջոցով որոշվում է, թե տվյալ երկրում որքան արդյունավետ և հանրության կենսամակարդակին նպաստող է տարեկան եկամուտների տեղաբաշխվածությունը: Ջինի գործակիցը ցույց է տալիս եկամուտների անհավասարաչափ բաշխումը հարուստ և աղքատ խավերի միջև։ Եթե գործակիցը ձգտում է 0-ի, ապա եկամուտները հավասարաչափ են բաշխվում, իսկ եթե ձգտում է 1-ի՝ ծայրահեղ անհավասար։
Աշխարհում Ջինի միջին գործակից է համարվում 0.399-ը: Մասնավորապես Եվրամիության երկրներում այդ ցուցանիշը կազմում է 0.304: Նշյալ տեսանկյունից ամենալավ ցուցանիշն ունի Շվեդիան (0.25): Իսկ ահա Թուրքիայում այն կազմում է 0.404:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |