Մշակութային07:41, 25 Սեպտեմբեր 2013
65 կգ քաշով գիրք հատուկ Արա Գյուլերի համար

Լուսանկարիչ Զեքայի Դեմիրը պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլի համար 65 կգ քաշով գիրք է պատրաստել, որում Արա Գյուլերի սև-սպիտակ լուսանկարներն են: Գրքի աշխատանքների վրա լուսանկարիչը աշխատել է 7 տարի:
Թուրքական «Սաբահ» թերթը փոխանցում է Արա Գյուլերի գրքից ստացած
տպավորությունների մասին: Գյուլերը, սպիտակ ձենոցներ հագած նայելով գիրքը, որը հնարավոր է տեղափոխել միայն 2 հոգով, ասել է, «Վայ այս ինչ դժվար է…», իսկ երբ ավարտել է, իր հավանությունն է տվել` նշելով. «Շատ լավ է ստացվել»:
Գրքի հեղինակ Զեքայի Դեմիրը խոսել է այսպիսի մեծ գիրք կազմելու մտահաղացման մասին՝ նշելով, որ այդ կերպ ցանկացել է ցույց տալ , թե Արա Գյուլերը աշխարհի մակարդակով որքան կարևոր անուն է:
«Գյուլերի հետ 30 տարի է ընկերություն ենք անում, նաև ընտանիքներով ենք հանդիպում: Թող որ աշխարհը մի քիչ հասկանա, թե ով է Արա Գյուլերը: Այս գիրքը դեռ միակն է: Մեկ հատ էլ Արա Գյուլերի թանգարանի համար է պատրաստվելու: Բացի այդ նախատեսում ենք, 10-15 հատ ևս պատրաստել և, հատուկ վաճառքի հանելով, եկամուտ ապահովել Արա Գյուլերի լուսանկարչական հիմնադրամի համար»,- հայտնել է գրքի հեղինակը:
Գրքի լայնությունը և երկարությունը 80 սմ է, իսկ հաստությունը՝ 10, ունի 51 թերթ, իսկ կազմը պատրաստված է գոմեշի կաշվից: Գրքում զետեղված են արդեն իսկ դասակն համարվող Ստամբուլի նկարները՝ թվով 55 հատ: Դեմիրը գրքի ստեղծման վրա աշխատել է 7 տարի և ծախսել է 12000 եվրո:
Դեմիրը նաև ընդգծել է. « Յուրաքանչյուր էջ առանձին լամինացվել է և եթե անզգուշաբար վրան որևէ բան էլ թափվի, ապա կարելի է հեշտությամբ մաքրել: Սա փողի համար չէ, որ արել ենք: Գործնը հաջողությամբ ավարտելն ավելի կարևոր էր»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |