Միջազգային08:10, 25 Սեպտեմբեր 2013
Գյուղացիների և զինվորականների միջև լարված միջադեպ թուրք-իրաքյան սահմանին

Սեպտեմբերի 25-ին Թուրքիա-Իրաք սահմանին բնակիչների և զինվորականների միջև միջադեպ է գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի և Իրաքի սահմանային գոտում գտնվող Հաքարրի Չուքուրջա շրջանի Ուզումլու գյուղում: Գյուղի բանկիչները, սահմանային հողամասերից վերադառնալիս, կանգնեցվել են զինվորականների կողմից: Ինչի հետևանքով գյուղացիների և զինվորականների միջև լարված միջադեպ է գրանցվել: Զինվորներից մեկը նախազգուշական կրակ է օդ արձակել: Գյուղացիները նշում են, որ իրենց շրջանը մշտապես շրջափակված է զինվորականներով, և իրենք չեն կարողանում ազատ շրջել իրենց հողամասերում:
Թուրքական «փոսթա» լրատվական կայքը հաղորդում է, որ պատահարի հետ կապված իրենց բողոքը արտահայտելու նպատակով գյուղի բնակիչներից կազմված մի խումբ ուղևորվել է դեպի Չուքուրջայի շրջկենտրոն: Սակայն զինվորականները նրանց կանգնեցրել և հորդորել են չդիմել նման քայլի: Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն, ընտրված 15 անձանց դիտողությունները և բարձրացված խնդիրները գյուղացիների անունից կներկայացվեն շրջանի ղեկավարին և Չուքուրջայի 20-րդ սահմանային բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Իրֆան Օզերթին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |