Իրավական13:10, 25 Սեպտեմբեր 2013
Թուրքական դատարան. Հայերին վիրավորելը խոսքի ազատություն չէ

Թուրք դոկտոր պրոֆեսոր Բասքըն Օրանին և հայերին ուղղված սպառնալիք ու վիրավորանք պարունակող էլեկտրոնային նամակի հեղինակի նկատմամբ կայացրած պայմանական ներման որոշումը Անկարայի 10-րդ ծանր հանցագործությունների դատարանի կողմից վերանայվել է: Թուրքական «Ռադիկալի»տեղեկացմամբ՝ նշյալ դատարանը նամակի բովանդակությունը որակել է որպես բացահայտ սպառնալիք:
2010 թվականին Բիլալ Շեքերլիսոյ անունով անձնավորության կողմից Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի էլեկտրոնային հասցեին «Թուրք վրիժառու բրիգադ» ստորագրությամբ ուղարկված նամակն ունեցել է այսպիսի բովանդակություն. «Հրանտից հետո հաջորդ թիրախը լինելու Բասքըն Օրանը: Այդ կեղտին ևս պիտի ասպարեզից հանել: Հայ բիճերը չեն կարողանալու հանգիստ քնել…»
Այս առիթով մի քանի դատարաններում տեղի ունեցած դատական գործընթացներ իրականացվեցին: Վերջին դատական գործընթացը տեղի է ունեցել Անկարայի առաջին ատյանի դատարանում, որտեղ էլ արարքը որակվել է որպես խոսքի ազատության դրսևորում:
Բասքըն Օրանի փաստաբանի բողոքից հետո գործը գործն ուղարկվել է ավելի բարձր իրավասություններ ունեցող Անկարայի 10-րդ ծանր հանցագործությունների դատարան: Վերադաս դատարանն ընդունելով բողոքը, ուժը կորցրած է համարել նշյալ արարքը խոսքի ազատություն դրսևորում դիտարկած որոշումը՝ որակելով այն որպես բացահայտ սպառնալիք:
Այսպիսով Բասքըն Օրանի նկատմամբ սպառնալիքներ, իսկ հայերի նկատմամբ վիրավորանքներ պարունակող նամակի հեղինակ Բիլալ Շեքերլիսոյի գործով նոր դատական գործընթաց է նախատեսվում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |