Հասարակական09:26, 26 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի ազգային փոքրամասնությունները պահանջում են վերադարձնել իրենց ունեցվածքը
Թուրքիայում
փոքրամասնություններն իրենց հիմադրամներին
պատկանող ունեցվածքի վերադարձման համար վերջին երկու տարիների ընթացքում 1560
դիմում են ներկայացրել Հիմնադրամների գլխավոր վարչությանը: Այդ դիմումներում
ներկայացված շուրջ 600 միավոր անշարժ գույքի վայրերը հայտնի չեն:
Այս մասին
Հիմնադրամների գլխավոր տնօրեն Ադնան Էրթեմը
հայտնել է թուրքական «Յենիշաֆաք» թերթին: Էրթեմը նշել է, որ երբեմն իրենցից
անտեղի ժամանակ են խլում՝ պահանջելով ինչ-որ խանութ: «Մեզնից Էդիրնեում իրենց
խանութն են պահանջում: Այդ խանութը հիմա որտեղի՞ց գտնենք, վերադարձնենք: Եթե անգամ
այդ խանութի սեփականության վկայականը չունենալով հանդերձ, գան և ցույց տան՝
ասելով. «Այս վայրը մերն է», մենք դրա ապացույցները գտնելով, կվերադարձնենք
նրանց»:
Էրթեմն
անդադարձել է նաև վերջին ժամանակներս քննարկման առարկա դարձած հայկական Սանասարյան
տան շուրջ ծավալվող դեպքերին: Էրթեմը նշել է, որ 1936 թվականի հռչակագրի կազմման
ժամանակ, համայնքներից պահանջվել է նրանց հիմնադրամներում գրանցված ունեցվածքների
ցուցակը: «Նրանք էլ, որպես համայնքի հիմնադրամի ունեցվածք, գրանցել են իրենց
օգտագործման տակ գտնվող գույքը, սակայն իրենց սեփական ունեցվածքը, որը չի եղել համայնքի տնօրինության տակ, չեն
գրանցել: Այն ժամանակ Մկրտիչ Աղա Սանասարյանի տունը , ստանալով «առգրավյալի»
կարգավիճակ, անցավ Հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայության ներքո, քանի որ
ոչ մեկ այդ տանը տեր չկանգնեց: Իսկ այժմ հայ համայնքն ասում է, որ Մկրտիչ աղան մեր
համայնքից է, և նրա ունեցվածքը մեզ պիտի պատկանի: Իսկ օրենքները
հնարավորություն չեն տալիս դա վերադարձնել», -ընդգծել է Հիմնադրամների տնօրենը:
Նշենք, որ «Սանասարյանի հան» անվանումով այս շենքը կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Իզմիրում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |