Իրավական10:09, 26 Սեպտեմբեր 2013
Թուրք մեղադրյալ. «Երբեք թուրքական ինքնության համար չեմ հպարտացել»

Ստամբուլի 15-րդ ծանր հանցագործությունների
դատարանում սկսվել է «Քրդական համայնքների միության» դատավարության
հերթական 20-րդ դատական նիստը:
22 ձերբակալվածների՝ ընդհանուր առմամբ 46 կասկածյալի
գործերն քննության են առնվել: Թուրքական «Մալաթիասոնհաբեր» լրատվական կայքը նշում
է, որ դատավարությանը մասնակցել են 21
կալանավորված և 16 ազատատության մեջ գտնվող մեղադրյալներ:
Դատավարությունը աչքի է ընկել ուշագրավ ելույթներով: Հատկապես աչքի է ընկնում «Քրդական համայնքների միության» չկալանավորված կասկածյալ, լրագրող Արզու Դեմիրի ելույթը: Նա հիշատակել է, որ ինքը աշխատում է քուրդ գործընկերների հետ, ապա իր թուրքական արմատների մասին ուշագրավ հայտարարություն արել: Մասնավորապես նա պատմել է , որ իր ընտանիքը Քասթամոնույում է ապրում: Մի օր հայրիկին հարցրել է, թե ի՞նչ է կարծում, արդյո՞ք իրենց ցեղում կարող է հայ լինել: Ի պատասխան հնչել է. «Աստված հեռու պահի»: Իր հարցի պատճառով, հայրը սրտի կաթված է տարել: Այդուհետև, այլևս ինքնության մասին չի փորձել այլ հարցադրումներ անել: Իսկ ահա թուրք ծնվելն էլ իր նախընտրությունով չի եղել: Դեմիրի խոսքերի համաձայն, ինքը թուրք է ծնվել ոչ իր նախընտրությամբ: Ապա ասել է. «Երբեք թուրքական ինքնության համար չեմ հպարտացել: Ինքս տեսել եմ, թե ինչպես է իմ մայրենի լեզուն ուրիշների համար դառնում խոշտանգման պատճառ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |