Իրավական12:51, 26 Սեպտեմբեր 2013
Զեկույց. թուրքական ոստիկանությունը 20 օրում սպառել է արցունքաբեր գազի մի տարվա պաշարը

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամերիկյան «RHR» բժշկական
կազմակերպությունը հրապարակել է 32 էջանոց մի զեկույց, որտեղ քննադատաբար նշվում
է, թե ինչպես են թուրք ոստիկանները Գեզիի ցույցերի ժամանակ ժողովրդի դեմ որպես
զենք օգտագործում արցունքաբեր գազը:
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի` վերջերս մեկշաբաթյա այցով Թուրքիա էր մեկնել չորս բժիշկներից կազմված մի խումբ` այդ թեմայով հետազոտություններ կատարելու: Արդյունքում կազմվել է համապատասխան զեկույցը, որտեղ փաստարկված արձանագրվել է հետևյալը.
Ցույցերի ժամանակ ոստիկանական ուժերը գործադրել են բռնի ուժ` օգտագործելով արցունքաբեր գազ, պլաստիկ փամփուշտներ, ջրաշիթեր, ինչի հետևանքով վիրավորվել է ավելի քան 8000 ցուցարար: Զեկույցում նշված է, որ Գեզիի ցույցերի ժամանակ թուրքական ոստիկանությունը 20 օրում սպառել է տարվա պաշար հանդիսացող արցունքաբեր գազի 130 հազար պարկուճ:
Զեկույցի համահեղինակների դոկտոր Իաքոփինոն մասնավորապես ասել է. «Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Թուրքիայի իշխանությունների կողմից ցուցարարների և նրանց բժշկական օգնություն ցույց տվող անձնանց դեմ գործադրվել է անհամաչափ ու և բռնություն: Դա անընդունելի է: Կառավարությունը պետք է Թուրքիայում արցունքաբեր գազի այդչափ օգտագործումն արգելելու և չշահագործելու երաշխիքներ տա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |