Իրավական09:45, 26 Սեպտեմբեր 2013
Մեհմեթ Բարանսու. «Թուրքիայի բանտերից դուրս գալու 2 ձև կա. թունել փորել կամ 350 մլն դոլար տալ»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիայի արևելքում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) քաղաքի բանտից իրենց իսկ փորած թունելի միջոցով փախուստի էր դիմել 18 դատապարտյալ, որոնք անդամակցում էին «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK):
Թուրքական «Թարաֆ» թերթի սյունակագիր Մեհմեթ
Բարանսուն, անդրադառնալով այդ փաստին, Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն է
կատարել.
«Այս երկրում բանտից դուրս գալու երկու ձև կա. կամ թունել փորելով կամ էլ 350 մլն դոլար տալով»: Բարանսուն պարզաբանել է այդ 350մլն դոլարի պատմությունը: Նշում է, որ արդարադատության նախարարի աշխատասենյակի հենց մուտքի մոտ սակարկություն է տեղի ունեցել փողի դիմաց ազատ արձակելու մասին: Եվ հենց 350մլն դոլարի շնորհիվ է, որ Սամսունում 1996-ին կատարված 2 սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված «Metro turizm»-ի տնօրեն Գալիփ Օզթուրքի նկատմամբ դատարանը հետո արդարացման վճիռ է կայացրել:
Բարանսուի այս գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |