Ցեղասպանություն09:12, 26 Սեպտեմբեր 2013
Ռաջի Բիլիջի. «Հայոց ցեղասպանության ժամանակների զանգվածային գերեզմաններ կան Թուրքիայում»

Մարդու իրավունքների պաշտպանության միության
շրջանակներում Թուրքիայում հիմնվում է զանգվածային գերեզմանների
ուսումնասիրությամբ զբաղվող հիմնադրամ: Կազմվել է 100 հոգուց կազմված աշխատանքային
խումբ, որի նպատակն է վերջին տասնամյակներում բախումների ժամանակ սպանված քրդերի և
այլ քաղաքացիների ճակատագրի վերհանումն ու հետքերի բացահայտումը:
Այս նախագծի մասին թուրքական «Հաբեր x» կայքին պարզաբանումներ է տվել վերոնշյալ միության Դիարբեքիրի գրասենյակի ղեկավար Ռաջի Բիլիջին: Նա նշել է, որ ստեղծվելիք հիմնադրամի աշխատանքային խումբը գիտականորեն հետազոտելու է զանգվածային գերեզմանոցները և թուրքական պետությանն իր անցյալի հետ առերեսվելու առիթ է տալու:
Բիլիջին նկատել է տվել, որ զինված հակամարտությունների ու ներքին բախումների ուղի անցած բազմաթիվ երկրներում այսօր արդեն օրակարգ են գալիս զանգվածային գերեզմանոցների հարցը, մինչդեռ Թուրքիայի իշխանություններն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում, դրա համար էլ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ:
«Հայոց ցեղասպանության ժամանակներին պատկանող զանգվածային գերեզմաններ ևս կան: Նմանապես կան նաև քուրդ ապստամբների գերեզմաններ: Վերջին 30 տարվա ընթացքում պետության և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև ընթացած պատերազմի զոհեր էլ կան: Այս ամենի մասին փաստեր ենք հավաքելու»,- ընգծել է Ռաջի Բիլիջին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |