Մարզական13:44, 27 Սեպտեմբեր 2013
Թուրքիայում ձերբակալվել «Բեշիքթաշ»-ի ֆանակումբի հայազգի նախկին առաջնորդը (տեսանյութ)

Թուրքիայում
ձերբակալվել է «Բեշիքթաշ» Ֆուտբոլային ակումբի երկրպագուների ֆանակումբի «Չարշը»
խմբի նախկին առաջնորդ Ալեն Մարգարյանը: Սեպտեմբերի 27-ին ոստիկանությունը Ալեն
Մարգարյանին բերման է ենթարկել նրա՝ Ուսքուդարում գտնվող տնից:
Թուրքական
«հաբերեվեթ» լրատվական կայքը լրացուցիչ տվյալներ է հաղորդում Մարգարյանի մասին:
Վերջինս ծնվել է 1966 թվականին հունիսի 30-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Նա
ղեկավարում էր «Բեշիքթաշ» ֆուտբոլային և բասկետբոլի երկրպագուների ֆանակումբները, միևնույն ժամանակ զբաղվում էր մարզական լրագրողությամբ: «Ինոնյու»
մարզադաշտում տեղի ունեցող «Բեշիքթաշ» ակումբի ֆուտբոլային հանդիպումների ժամանակ
նա ղեկավարել է փակ տրիբունան: Շուրջ մեկ
տարի նա դադարել է ղեկավարել Բեշիքթաշի երկրպագուների ֆան ակումբները: Հավելենք
որ, Ալեն Մարգարյանի ձերբակալության պատճառերը հայտնի չեն: Իսկ Գեզիի
իրադարձությունների ժամանակ նա խստորեն քննադատել է «Բեշիքթաշ»-ի «Չարշը» խմբի
պահվածքը, որը ակտիվորեն մասնակցել է հակակառավարական ցույցերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |