Տնտեսական10:11, 30 Սեպտեմբեր 2013
Աթաթուրքն ազգայնականացրեց երկաթուղին, մինչև այդ մեքենավարները հայեր և հույներ էին

Թուրքիայի հանրապետական շրջանում մասնագիտացված պատմաբան Թուրքութ Օզաքմանը
լրագրողին տված հարզացրույցում անդրադարձել է հանրապետության ստեղծման
ժամանակներին: Նշենք, որ Թուրքիայում հանրապետական կարգեր հռչակվել են 1923թ. հոկտեմբերի
29-ին, Քեմալ Աթաթուրքն էլ եղել է առաջին նախագահը:
Ըստ «Հաբեր w» լրատվական կայքի` Օզաքմանը նշել է, որ հանրապետական կարգերի հաստատման գլխավոր իդեան եղել է երկիրն արդիականացնելը: Մասնավորապես երկաթգծերի շահագործման մասին պատմաբանն ասել է, որ հանրապետության հռչակումից հետո Թուրքիան այդ ոլորտում նշանակալի հաջողություների է հասել:
«Այդ ժամանակ Թուրքիայի սահմանների ներսում գործող երկաթգծերի երկարությունը 4.599 կմ էր: Այդ երկաթուղային գծերը շահագործում էին գերմանական, բրիտանական և ֆրանսիական ընկերությունները: Իսկ մեքենավարները կամ հույն էին, կամ հայեր: Երկաթուղու գործարկման աշխատանքային լեզուն ֆրանսերենն էր: Մի խոսքով երկաթուղու ոլորտը փակ էր թուրքերի առաջ»,- նշել է Օզաքմանը` հավելելով, որ փաստորեն Աթաթուրքն ազգայանականցրեց այդ ոլորտը: Գրեթե բոլոր ուղղություններով ընդլայնվեցին երկաթուղային ցանցերը, մինչև 1940 թվականը կառուցվեց 3.208 կմ երկաթգիծ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |